Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հարավ-Արևմտյան թաղամասում՝ գազալցակայանում, դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Mercedes մակնիշի ավտոմեքենան վերածվել է մետաղաջարդոնի:
Այս պահին դեպքի վայրում են բուժաշխատողները, ովքեր տուժողին տեղափոխել են հիվանդանոց:
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ իր տան միջանցքում, ինքնասպան է եղել 54-ամյա մի տղամարդ՝ Ս.Մելքոնյանը՝ կապրոնե պարանով առաստաղից կախվելու միջոցով:
Մայիսյան եռատոնին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեր տեղեկություններով, հիմնականում շփվել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Լրատվամիջոցներից մեկը զետեղել էր Ստեփանակերտում նրանց երեկոյան զբոսանքի տեսանյութը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 5 հատ թութակ է պահում:
Մեզ հայտնի է դարձել, որ առաջիկայում Պաշտպանության նախարարությունը կառավարություն կներկայացնի մի ուշագրավ օրենսդրական նախագիծ, որի համաձայն արտոնություններ են տրվելու ընտանիքի միակ արու զավակ զինծառայողին:
Երեկ արդարադատության նախարարության երթակայությամբ գործող քրեակատարողական վարչությունում խուճապային տրամադրություն էր:
Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին Երևանի կրկեսի մոտ կառուցված բարձրահարկ շենքի տանիքին կհայտնվի աշխարհահռչակ «Հիլթոն» ապրանքանշանը և այսպիսով՝ Երևանում պաշտոնապես կբացվի «Հիլթոն» 5 աստղանի հյուրանոցը:
Նշել է նաև, որ այդ անձը խաղացել է իր զգացմունքների հետ հանուն գումարի, ինքը Սարգիսին խնդրել է, որ այլևս իրեն չզանգահարի, սակայն նա շարունակել է զանգահարել՝ իրենց հարաբերությունները չխզելու համար: Սարգիսն ամեն խոսակցության ժամանակ և նամակներով ասել է, որ իրեն շատ է սիրում:
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը. 70 վարորդ՝ անսթափ, 31-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, մայիսի 10-ին, ժամը 04.55-ին, բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Արմեն Գ.-ին, որի բաճկոնի գրպանում եղած ծխախոտատուփի միջից հայտնաբերվել է փայլաթիթեղ` չորացված, սուր հոտով, կանեփանման զանգվածով:
Քրեական գործի շրջանակներում երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ միմյանց չհարգելու և չբարևելու պատճառով վիճաբանել է մեկ այլ երիտասարդի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիք հանդիսացող դանակով դիտավորությամբ հարվածել է նրա կրծքավանդակի շրջանին` պատճառելով վերջինիս կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնաս:
Մայիսի 10-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1989 թ. ծնված Արթուր Մ.-ն և հայտնել, որ համագյուղացին հարձակվել է իր վրա ու քարով կոտրել իր ավտոմեքենայի դիմապակին:
Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ Արտաշիսյան 73 /10 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին
Մայիսի 9-ին, ժամը 23.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զ. Քանաքեռցու փողոցի թիվ 63 տան մոտ վրաերթի է ենթարկել 1963 թ. ծնված Հայկազ Հովհաննիսյանին:
«Իմ եւ հարեւանիս ոչխարները մտել են բակ, ծխախոտը ձեռքիս գնացի եկեղեցի ոչխարներին դուրս բերելու՝ հանդիպեցի տեր հորը: Ասում ա՝ պապիրոսդ դեն գցի, ասեցի՝ դու ով ես, որ ինձ ասես պապիրուսդ դեն գցի: Ես էլ չէի ճանաչում իրեն, չգիտեի, որ տեր-հայր ա: Ասում ա՝ հեսա գյուղապետին զանգեմ, ասում եմ՝ քեզ էլ, գյուղապետիդ էլ: Որ իմանայի՝ տեր հայր ա, սուս կանեի»;
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 28-ը։
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակից, թմրամիջոց պատրաստելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Վռամ Ջ.-ին:
2015թ. փետրվարի 20-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ գյուղի բնակիչ Կարինե Խեմչյանի 3 խոշոր եղջերավոր անասունը՝ 2 երինջը եւ ցլիկն անհետացել են:
Մայիսի 9-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ երթուղայինում գողություն է կատարվել և ուղևորուհին բռնել է գողին:
Մայիսի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 134-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Մայիսի 10-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ֆանտան-Չարենցավան ճանապարհին վրաերթի է ենթարկել անձը չպարզված 50-55 տարեկան կնոջ, որը տեղում մահացել է:
Վիճաբանություն, փոխադարձ հարվածներ և մահ՝ բուքմեյքերական գրասենյակում:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 1-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձորի «Սայաթ-Նովա» զբոսայգում 1948 թ. ծնված Ռազմիկ Պ.-ն ու նրա որդիները` 1982 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն և 1990 թ. ծնված Ռադիկ Պ.-ն, վիճաբանության ժամանակ, մետաղյա խողովակներով հարվածներ են հասցրել 1953 թ. ծնված Ազատ Մ.-ի մարմնի տարբեր մասերին;
Մայիսի 12-15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների հետ` նվիրված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին:
Գարիկ Հովհաննեսի Պետրոսյանը հինգ տարեկան է, ծնվել և ապրում է Արմավիրի մարզի Խանջյան գյուղում: Երեխայի մոտ հայտնաբերվել է սուր լեյկոզ, շատ շտապ անհրաժեշտ է 3-րդ դրական կարգի արյուն և դրամական օգնություն:
Ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ջրվեժ գյուղի մի կիսակառույցից գողացել են պանելներ և սեփականատերը գողությունը կատարելու մեջ կասկածում է Արշավիր Ծ.-ին:
Մայիսի 11-ին, ժամը 15.31-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Բանդի թաղամասում քաղաքացին ընկել է դիտահորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը տեղափոխվել է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Քրեական գործը մինչ այդ քննվում էր Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում: Հ. Զաքարյանը, ով աչքի շրջանում մարմնական վնասվածք էր ստացել, տուժող է ճանաչվել: