Ավտոմեքենայում հարվածներ է հասցրել համագյուղացուն, ապա կոտրել նրա մեքենայի դիմապակին
Մայիսի 10-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1989 թ. ծնված Արթուր Մ.-ն և հայտնել, որ համագյուղացին հարձակվել է իր վրա ու քարով կոտրել իր ավտոմեքենայի դիմապակին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, 1983 թ. ծնված Գևորգ Ա.-ն Արթուր Մ.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահում, վիճաբանության ժամանակ, հարվածներ է հասցրել նրա դեմքին` պատճառելով վնասվածքներ, որից հետո դուրս գալով ավտոմեքենայից` կոտրել է ավտոմեքենայի դիմապակին:
Արթուր Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն: