Բաժիններ՝

Խոշոր պայթյուն Երևանում. shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հարավ-Արևմտյան թաղամասում՝ գազալցակայանում, դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Mercedes մակնիշի ավտոմեքենան վերածվել է մետաղաջարդոնի:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ, շտապ օգնության բրիգադներ: Փրկարարների աշխատանքները տեղում ղեկավարում է Երևանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս