ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի ս.թ. մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:
ՀՀ ՏԿԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Սմբատ Պետրոսյանի տեղեկացմամբ` մայիսի 8-ից, ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի բնակիչներից «911» ծառայությունում ստացվող զանգերն արդեն տեղայնացվել են:
Օրեր առաջ ևս մեկ տարեց է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, այս անգամ՝ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում:
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների տունը հավանաբար վաղվանից չի հսկվի ոստիկանության կողմից: Այս մասին ասել է Ավետիսյանների իրավահաջորդ Ռիտա Պետրոսյանը:
Սահմանին կանգնած Հայ զինվորն է երաշխիքը մեր անվտանգության, մեր ապագայի մեր խաղաղության, երաշխիքը որ 1915-ը էլ երբեկ թույլ չենք տալու կրկնվի: Թուրքը տեսնում է որ Հայը էլ առաջվա խեղճ ռամիկը չի ով յաթաղանի դեմ աղոթքով էր կանգնում, ով հավատում էր որ «հարևան» թուրքը իր վրա ձեռք չի բարձրացնի:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի Պետական Համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի ավագ տեսուչ Արթուր Լևոնի Աճեմյանը:
Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի (Սերվիսի Անդո) դրամական միջոցները, ըստ նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրի, 2014 թվականի վերջին կազմել են 345 մլն դրամ, 3 մլն 500 հազար դոլար և 380 հազար եվրո:
«Ընդդիմության թուլացումն ու հասարակության անտարբերությունն ուղղակիորեն ազդում են իշխանության որակի ու պահվածքի վրա: Եվ դա նկատելի է ամենուրեք:
Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին ու նրա կնոջը՝ երգչուհի Սիրուշոյին, այս անգամ չի հաջողվել մեկնել ԱՄՆ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Եկամտային հարկի» եւ «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («խոպանչիների օրենք») թյուր ընկալման առիթ դարձավ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը երեկ ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 8-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Նախկին ոստիկան, ոստիկանության մայոր Դոգի՝ Վարդան Ղուկասյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի:
Անկախ որևէ հանգամանքից՝ վստահ եմ, որ մեր համակարգված աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք Արցախը դարձնել միջազգային իրավունքի և հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Այն արդեն կայացած պետություն է՝ իր ինստիտուտներով, ժողովրդավարական ընտրությունների փորձով, և դա անդառնալի գործընթաց է:
Հռոմի փողոցներից մեկի ընդհատակում դեռևս 1578 թվականին հայտնաբերվել են լաբիրինթոսաձև մի շարք դամբարաններ: Վերջիններում իրենց հանգրվանն էին գտել քրիստոնեության վաղ շրջանի նահատակների կմախքները, ովքեր իրենց խիզախության և քրիստոնեական համոզմունքներին անմնացորդ նվիրվելու համար սրբեր էին համարվում:
peoples.ru կայքը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կյանքի հետաքրքիր ու անհայտ փաստերը:
Մայիսի 7-ին, ժամը 17.11-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի չշահագործվող մանկապարտեզի երկրորդ հարկի սենյակներից մեկում:
Այս ուսումնական տարում Շիրակի մարզում հանրակրթական դպրոցը կավարտի 2346 12-րդ դասարանցի: Նրանցից միայն 1013-ն է հանձնելու միասնական քննություններ: Շրջանավարտների մի մասը բարձրագույն կրթություն չի ստանալու:
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին
Ավտոկայանատեղիների հարցը մնում է չկարգավորված: Դեռ նախորդ տարի Գյումրու քաղաքապետարանը սահմանել էր ավտոկայանատեղիների հարկի մասին որոշում, ըստ որի զբաղեցրած հողատարածքները որպես ավտոկայանատեղի օգտագործելու նպատակով պետք է գանձվեր տուրք, որը որպես սեփական եկամուտ կուղղորդվեր տեղի բյուջե:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ստորագրել է հրամանագիր ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 5 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 16 հոգու:
56-ամա տղամարդու կինն ու 2 դստրերը ձեռքերով ու ոտքերով հարվածել են հոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
Մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակել:
Պետք է անկեղծ լինել՝ ասելու՝ ունենք պրոբլեմ, եթե մի մեթոդով ենք շարժվում առաջ, առաջանում են խնդիրներ: Ինչո՞ւ. որովհետև հիվանդ կենդանիների թիվն արդեն շատացել է, արդեն երկրի, պետության, սոցիալ-տնտեսական վիճակը, բյուջեի առկայությունը, ֆինանսական հնարավորությունները, արդեն հնարավոր է, դժվարացնեն գործընթացը, որովհետև քանակական առումով հիվանդների թիվը մեծածավալ է դարձել:
Մարտի 14-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել Զովունի գյուղում գտնվող մի կազմակերպությունից 450.000 դրամ արժողության պոլիէթիլենի հումք գողանալու մասին:
Լրագրողների հարցին, թե ինչպես է իրեն զգում, Գոհար Ենոքյանը պատասխանեց. «Ինչպես կզգա անմեղ մարդը, որն ընկնի այսպիսի տեղ՝ ոչ նորմալ մարդկանց պատճառով»: Նա ասաց, որ ցանկանում է խորին շնորհակալություն հայտնել իր կոլեգաներին, հարզատներին, բոլոր մարդկանց, ովքեր չէին կասկածում իր անմեղության մեջ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության փորձի 1 և մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերը բացահայտվել են։
Հարցին, թե ի՞նչ կփոխանցեք Կարո Կարապետյանին, Գ. Ենոքյանը պատասխանեց. «Թող առողջ ապրի այս աշխարհում, ու Աստծուց վախենա: Ոչ մի բան չէի ասի: Վերևն Աստված կա, ցանկացածի արածը վերևում տեսնում են»:
«Սուր պերորալ թունավորում ժավելով» ախտորոշմամբ երեկ «Աշտարակ» ԲԿ բուժօգնության է տեղափոխվել 64-ամյա մի կինը:
Մայիսի 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 9-ին‵ երեկոյան ժամերին, 10-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: