
Գյուղի ձմեռը

Tsayg.am-ը գրում է. Շիրակի մարզի բոլոր համայնքներում տարվա այս եղանակին պարապուրդի մատնված գյուղացիները գարնան գալուն են սպասում: Վառարանի վրա խորովվող կարտոֆիլ, թղթախաղ, նարդի ու գյուղի հավաքատեղիում քննարկումներ: Բենիամինցիները մտահոգ են` գյուղի հարուստ ավանդույթներից քիչ բան է պահպանվել: Ապրելը դժվարացել է, հացի խնդիրն առաջին տեղում է: