Կոչ ծնողներին
Փետրվարի 1-ից հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումանական գործընթացը սկսելու կապակցությամբ կոչ ենք անում ծնողներին առավել ուշադիր լինել երեխաների առողջության հանդեպ: Հորդորում ենք առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց, ուսումնասկան հաստատություն ուղարկելուց: Դա առաջին հերթին վնասակար է նրա առողջության համար։
Միաժամանակ երեխան կարող է վարակը փոխանցել իր դասընկերներին։ Հորդորում ենք նաև հետևել երեխայի անձնական հիգիենային, հագցնել եղանակին համահունչ: Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմեք ամուլատոր-պոլիկլինիկական հաստատություն` բժշկական օգնություն ստանալու համար։ Խնդրում ենք չզբավել ինքնաբուժմամբ:
Առողջապահական ողջ համակարգը ձեր կողքին է և պատրաստ ցանկացած օղակում ապահովելու ձեր ապաքինումը։
ՀՀ առողջապահության նախարարություն