ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, Շուշան Դոյդոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ:
Սեր երկրում կարող են վարորդին ամեն կերպ դրդել, որ շփոթվի ու խախտում գործի, որ հետո տուգանեն։ Քրեական օրենսգրքի համաձայն՝ հանցագործությանը դրդողը համարվում է հանցակից։ Ափսոս, որ նույնը չկա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, քանի որ հակառակ պարագայում վերը նկարագրված իրավիճակում խախտում կատարած բոլոր վարորդների հետ միասին պետք է տուգանվեին նաեւ այդտեղ կարմիր կետագծեր նշողները։
Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Զորավան գյուղի տներից մեկի ավտոտնակում տղամարդու կախված դի կա:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն աշխատանքից հետո հաճախակի այցելում է իր որդուն պատկանող «Ալֆա-դելտա» անվտանգության ծառայության շենք, մոտակա դեղատուն, որը, հավանաբար, մտերիմներից մեկին է պատկանում, և այնտեղ ընկերների հետ թղթախաղով է զբաղվում։ Ընկերությունը գտնվում է Աջափնյակ համայնքում՝ Աբելյան 8 հասցեում։ Երկհարկանի կառույց է։
Մոսկվայի հյուսիսում՝ Խաչատրյան փողոցի բնակարաններից մեկում, ոստիկանները ձերբակալել են մի երիտասարդի, ով կասկածվում է 19-ամյա ազգությամբ հայ ուսանողուհու սպանության մեջ, հայտնում է ntv.ru-ն:
Տևական ժամանակ է՝ «Առավոտ»-ին տեղեկություններ են հասնում այն մասին, որ ինչ-որ ավազակային խումբ պլանավորված գործողություն է կատարում Գյումրիի քիչ թե շատ ունևոր մարդկանց բնակարաններից: Առաջին անգամ վերջիններս «հյուրընկալվել» էին քաղաքի բժիշկներից մեկի տանը, այնուհետ Տեքստիլագործներ թաղամասում գողություն էին կատարել հայտնի առեւտրականներից մեկի տնից՝ տանելով գումար, ոսկեղեն ու թանկարժեք նկարներ:
Հավաք-պարապմունքների շրջանակներում դասախոսություններով հանդես են գալու պաշտպանական գերատեսչության, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմիների ներկայացուցիչներ:
Երեկ Հոլանդիայի Գիլզե-Ռիջեն ռազմաբազայում այդ երկրի թռիչքային անվտանգության գործակալության ներկայացուցիչները որոշ տվյալներ են հրապարակել 2014 թվականի հուլիսին Ուկրաինայի օդային տարածքի վրա կործանված մալազիական «Բոյինգ-777» ինքնաթիռի անկման հետաքննության հայտնաբերած փաստերի մասին:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրադրությունը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման, կարգաբերման, ներմիացման եւ ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 14-ին Երեւանի որոշ հատվածներում կդադարեցվի գազամատակարարումը:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Ժամը 23:10-ի սահմաններում Գայի պողոտայի և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 53-ամյա Գրիգոր Ջելադյանի վարած Mercedes մակնիշի 99 OQ 929 համարանիշի և 44-ամյա Վահե Կարապետյանի վարած Nissan մակնիշի 21 SO 976 համարանիշի ավտոմեքենաները:
Դա վարձատրություն է քահանայի՞ն, թե՞ արվում է ուղղակի մարդկանց ցանկությամբ: Կարո՞ղ է արդյոք պսակադրությունն իրականացվել առանց դրամի:
Իգդիր սահմանամերձ նահանգի (Ցոլակերտի նահանգ) համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմական Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն եւ անգլերեն լեզուներով «Բարի եկաք» և «Ցտեսություն» գրությամբ ցուցանակներ էին ամրացվել, տեղի քաղաքապետարանի կողմից:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և անգիտակից վիճակում հայտնաբերել բնակչին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին Մոսկվայում ծեծի են ենթարկել, և նա գտնվում է հիվանդանոցում։
Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.23-ից Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ և Բագարան համայնքների տարածքներում տեղակայված 8 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1593 կրակոց, ժամը 16.21-ից մինչև 16.36–ը Արագածոտնի մարզի Արագած համայնքի տարածքում տեղակայված 2 հակակարկտային կայանով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 440 կրակոց:
«Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը դեռեւս իրավապահներին չի տրամադրել իր եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի զրույցի ձայնագրությունը: Խոսքն այն զրույցի մասին է, որը Հակոբյանը ներկայացրել էր լրագրողներին եւ դրա հիման վրա հայտարարել, որ, իր կարծիքով, իրեն ծեծողների հովանավորը հենց Ռուբեն Հայրապետյանն է: Միջադեպից անցել է շուրջ երեք շաբաթ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, Սմբատ Հակոբյանը քննիչներին չի տրամադրել վերը նշված ձայնագրությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 15-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Քանաքեռ թաղամասի ջրամատակարարումը:
Նա դստերը նախկին կնոջը վերադարձնելու նպատակով, առանց նախապես տեղեկացնելու՝ գնացել է վերջինիս բնակարան, սակայն նա տանը չի եղել, ինչի պատճառով նույն օրը բնակարանի հյուրասենյակում թքել է նախկին կնոջ դեմքին, բռունցքով հարվածել, հրել ու վայր գցել՝ պատճառելով ֆիզիկական ցավ՝ առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը ԱՄՆ-ում նշում են Քրիստափոր Կոլումբոսի և Ամերիկա մայրցամաքների հայտնագործման օրը: Շատերի համար Կոլումբոսի այս հայտնագործությունը հպարտանալու առիթ է, սակայն ոմանք տարաձայնություններ ունեն այս հարցի շուրջ:
Կարելի՞ է, արդյոք, երիտասարդ հանգուցյալի անունով նորածին երեխային կոչել: Մորաքույրս խորհուրդ չի տալիս՝ ասելով, որ մանուկս կարժանանա նույն ճակատագրին, ինչ ունեցավ ամուսնուս հանկարծամահ երիտասարդ եղբայրը
Եթե չի կարելի երդվել, ապա ինչո՞ւ են զինվորները, բժիշկները, պետության նախագահը երդում տալիս, ինչո՞ւ են վկաները դատարանում երդվում։
Կասկածելի ավտոմեքենայում թմրամիջոց հայտնաբերվեց, իսկ օդափոխության համակարգը շարքից հանողը հայտնվեց ոստիկանությունում:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում իրար են բախվել «Վազ 2121 Նիվա» և «Տոյոտա Լանդ Կռուզեր» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
55-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իր կնոջը փնտրելով գնացել է համագյուղացու տան բակ, սակայն վերջինիս կնոջից տեղեկանալով, որ իր կինն այնտեղ չէ և չհավատալով հարևանին` այդ հարցի շուրջ վեճի է բռնվել վերջինիս հետ:
Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում. 88 վարորդ՝ անսթափ, 41-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
«Այս պաշտոնյաներին բողոքելուց հետո, իրենց հանցավոր խմբի միջոցով դաժանորեն սպանվեցին իմ ութ հարազատները եւ ինձ սպառնալիքներ տվեցին, որ կսպանվեն մնացած բոլոր հարազատներդ, իսկ քեզ էլ ընդմիշտ կարգելափակեն հոգեբուժարանում, որտեղ մարդու ուղեղը քայքայող դեղեր են սրսկում: Ես արդեն վաթսունչորս տարեկան եմ, միայնակ ապրում եմ վերը նշված գյուղում: Ամիսներով տանից դուրս չեմ գալիս, ինտերնետով հաղորդակցվում եմ»:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Աննա Մ.-ին, 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ին և 1987 թ. ծնված Վահագն Դ.-ին: