Կոչ եմ անում այսուհետև չկատարել բանկերից և վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի մարումները և չհարստացնել ռեժիմին ու նրա մաս կազմող հանցագործ օլիգարխներին, ովքեր բաժին ունեն մեր վճարած յուրաքանչյուր դրամից:
«Կամանդոսը ինքը հենց ԵԿՄ-ի անդամ ա, եթե քթնում ա հարմար, թող ինքն էլ գնա կանգնի: Կամ դուք եք իրա անունից շանտաժ անում, կամ Կոմանդոսի գիտակցությունը տեղի չի:»:
Մարտի 25-ին, ժամը 14.09-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 13.49-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ:
Հայաստանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր) բարձր գնահատեցին երկկողմ համագործակցության նկատելի հաջողությունները, որոնք ձեռք են բերվել բոլոր ոլորտներում՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո, եկան այն եզրակացության, որ Հայաստանի և Չինաստանի բարեկամական համագործակցությունը ոչ միայն համապատասխանում է երկու երկրների և ժողովուրդների արմատական և երկարաժամկետ շահերին, այլև նպաստում է երկու երկրների համատեղ զարգացմանն ու բարգավաճմանը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության և կայունության։
168.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին տեղեկությունը, որ նախաքննական մարմին է ներկայացել Գյումրիում հնչած կրակոցների գործով հետախուզվողներից մեկը՝ Աշոտ Գրիգորյանը: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել մարտի 7-ին տեցի ունեցած միջադեպի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Trend.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել մարտի 22-ին սահմանը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասին: Ըստ հաղորդագրության՝ այս պահին Անդրանիկ Գրիգորյանը գտնվում է անվտանգ պայմաններում և նրան որևէ մտանգ չի սպառնում:
Օմբուդսմենին դիմած քաղաքացին հայտնել է, որ ամուսինը բանկում ունեցել է գրավով ապահովված վարկային պարտավորություն, սակայն մարման ընթացքում վերջինս մահացել է: Արդյունքում, ԴԱՀԿ ծառայությունն արգելանք է կիրառել պարտապաններին պատկանող բնակարանի և կրպակ-տաղավարի նկատմամբ:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հերքեց, թե սոցիալական ծրագրից օգտվելով է բնակարան ձեռք բերել:
Որոշման համաձայն՝ հայկական կողմը ռուսական կողմին է տրամադրում N9 ռազմավանը (քաղաք Գյումրի, Լալայան փողոց)՝ բաղկացած ռուսական եկեղեցու զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից (դրանցում առկա շենք-շինություններով)՝ հոգևոր մշակութային կենտրոն կառուցելու համար։
ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ անդամներ և հարյուրավոր քաղաքացիներ այցելել են Կոմիտասի անվան այգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական մեծ գործչի հիշատակին:
«Հարգելի պարոն նախարար, ես, որպես Սյունիքի մարզպետ, իմ շնորհակալությունն եմ հայտնում մարզի կրթության ոլորտում ձեր կողմից իրականացվող աշխատանքների համար: Սյունեցին միշտ աչքի է ընկել իր կրթական կարողություններով, ուստի այստեղ ներկա կրթության նվիրյալները, դպրոցի տնօրենները առանձնահատուկ պատասխանատվություն են կրում մարզի ուսումնական հաստատություններում կրթական բարձր մակարդակի ապահովման համար, քաջ գիտակցելով, որ դա է մեր պետության առաջընթացի գրավականը»:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ մարտի 22-ին ղարաբաղա-արդբեջանական սահմանը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի ծնողները պնդում են, որ իրենց որդին ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել և այդ մասին տեղյակ է պահել զորամասի հրամանատարությանը:
Նա նիհար, փոքրամարմին անձնավորություն էր, որի պատճառով էլ կնքվել էր այդ անունը: Գյումրեցիների բնութագրմամբ, նա այն կերպարներից էր, որը մտերմություն էր անում հանրապետության տարբեր հայացքներ ունեցող քաղաքական դեմքերի, այդ թվում և Գագիկ Ծառուկյանի հետ:
Աշխատանքային խումբն ինչպես հանդիպել է հիվանդներին, խոսել բժշկի հետ, պարզել, որ բոլորը հանդիսանում են «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցի աշխատակիցներ, այնպես էլ պարզել, որ նշյալ սպանդանոցում աշխատել է թվով 47 աշխատակից, որոնցից այդ պահին հետազոտվել էին միայն 18-ը, այն էլ բժշկի հորդորով՝ ինքնակամ ներկայանալով հիվանդանոց: Խումբը եղել է սպանդանոցում՝ ծանոթացել մորթի պայմաններին, ինչպես նաև տնտեսություններում, որտեղ իրականացվել են վակցինացման աշխատանքներ և պարզել, որ որոշ դեպքերում անհնար է տարբերակել վակցինացված կենդանուն չվակցինացվածից:
№ 524 «Երկաթուղային տրանսպորտ» ստանդարտացման հարցերով Միջպետական տեխնիկական կոմիտեի (ՄՏԿ 524) հերթական նիստը մեկնարկել է Երևանում մարտի 25-ին:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 24-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:
«Բրիթիշ փեթրոլիում» ընկերության կատարած վերջին հետազոտությունների համաձայն, Իրանը բնական գազի պաշարներով առաջին երկիրն է աշխարհում և տիրապևտում է համաշխարհային պաշարների 17.9 տոկոսին, որը կազմում է 33.6 տրիլիոն խ/մ։
Գազի գնի նվազման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկար բանակցությունների արդյունքում եւ նպատակը մեկն է՝ կանխել դրամի արժեզրկման արդյունքում սակագնի բարձրացման հեռանկարը։
«Հայկական Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, քաղաքական համապատասխան շրջանակներում, ի վերջո, որոշվել է, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չպետք է վայր դնի պատգամավորական իր մանդատը, քանի որ նրա՝ մանդատից հրաժարվելու դեպքում ԲՀԿ համամասնական ցուցակով եկող հաջորդ համարների ներկայությանը խորհրդարանում զավեշտ է դիտվելու։ Նրանք հիմնականում կապ չունեն քաղաքականության հետ և չեն փայլում իրենց մտավոր ու ինտելեկտուալ կարողություններով։ […]
ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի ռուսական ոազմաբազայի տեղաբաշխման կետերի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2012 թվականին ստորագրված արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկը։
Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանը տևական ժամանակ է կորել է տեսադաշտից։
Պարզվել է, որ հրազենային վնասվածք է ստացել նաև Բյուրեղավան քաղաքի 7-րդ շենքի 21 բնակարանի բնակիչ, 29-ամյա Արտյոմ Ավետիսյանը, ով, ըստ մեր տեղեկությունների, մինչև հանցագործին հետապնդելն իրենց շենքի բակում քաշքշուկի մեջ է մտել Կարեն Առաքելյանի հետ:
Նախօրեին, երբ ՀՀ ոստիկանությունը լրատվություն տարածեց, թե ինքնակամ ոստիկանություն են ներկայացել մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ կատարված հանցագործության հեղինակները, տեղի ունեցավ անհասկանալի մի բան:
Կարեն Ջանիբեկյանի մահից հետո երիտասարդ դերասանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, ինչն էլ առաջացրել էր որոշ մարդկանց դժգոհությունը։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզաբանվել են Երևանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ ս.թ մարտի 19-ին և 20-ին Երևանի տարբեր քարտֆոններից ոստիկանության 1-02 ծառայությանը սուտ հաղորդումներ տված անձինք:ց
Կան դեպքեր, երբ մարդիկ մատակարարված ապրանքի դիմաց պարտքը չեն վճարում, անհետանում են, գոլորշիանում են։ Եթե բանկը, օրինակ, տալիս է վարկ, ապահովում է այն գրավով, երաշխավոր է պահանջում, ունի պրոֆեսիոնալ անձնակազմ, գրագետ մոտեցում, բազմաթիվ լծակներ, նաև օրենսդրություն։
«Արցախ» TV-ի տեսանյութը ադրբեջանական դիվերսիայի մասին:
Մարտի 25-ին, ժամը 00.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեղեկություններ են շրջանառվում, թե «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցը գնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Եվ այսպես՝ ճանապարհային ոստիկանությունը 2013թ դեկտեմբերի 12-ին դիմել է դատարան՝ պահանջելով Մանվել Բադեյանից գանձել 50.000 դրամ: Այս գործով դատավոր Աղասի Դարբինյանն էլ, բնականաբար, վճիռ է կայացրել հօգուտ ճանապարհային ոստիկանության՝ պարտադրելով պատգամավորից գանձել 50.000 դրամ: