Երեկ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը փրկել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ թույլ չտալով, որ լրագրողներն անցանկալի հարցեր ուղղեն նրան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, պարզվում է, չի ցանկանում հետեւել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակին եւ դատի տալ գործարար Փայլակ Հայրապետյանին:
Երեկ՝ մայիսի 26-ին, ոստիկանության ծառայողները Երևանում կանխել են 2 ինքնասպանության փորձ:
Ինչպես գրում է «Прайм Крайм»-ը, նախօրեին մերձմոսկովյան Նարո-Ֆոմինսկում ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության աշխատակիցները ձերբակալել են 45-ամյա «օրենքով գող» Կոնստանտին Բորիսովին
Նա խաբեությամբ` զրուցելու պատրվակով, միջնակարգ դպրոցներից մեկի բակ է տարել իր համար ակնհայտ 14 տարին չլրացած տղային և օգտվելով վերջինիս անօգնական վիճակից` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանին վիրավորանք հասցնելու մեջ մեղադրվող զինծառայող Ա. Մարտիրոսյանը դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 2 ամիս ժամկետով կալանքի: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Մայիսի 26-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ոստիկանը Երևանի Եղբայրության փողոցի թիվ 18 շենքի մոտ նկատել է կանացի պայուսակը ձեռքին վազող երիտասարդի, որը քիչ անց մտել է Հ. Հովսեփյան փողոցի թիվ 11 շենքի մուտք:
«Իմ շրջապատի մարդկանց մեծ մասը թունդ բողոքավոր են: Երբ ասում եմ՝ «արա, մի բան արեք», ասում են՝ «արա, մենք ի՞նչ կարանք անենք»: Հիմա նույնն է այստեղ՝ «Հանրային խորհրդի» հանձնաժողովը նստած քննարկում է, ու դուք ասում եք՝ ի՞նչ իմաստ ունի այս ամենը: Այնքան էլ հեշտ չէ հասնել Ռոբերտ Նազարյանի հրաժարականին, բայց, երբ Ռոբերտ Նազարյանը վախենա պաշտոնը կորցնելուց՝ գոնե շատ ավելի զգույշ կլինի»:
Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անցյալ տարիների համեմատ` այս տարի 1600 տոննա ավելի կաթի փոշի է ներկրվել Հայաստան։ Ըստ նրա` ոչ ոք չի ստուգում, թե դա ի՞նչ որակի կաթի փոշի է, ի՞նչ է իրենից ներկայացնում, ժամկետա՞նց է, թե՞ ոչ:
Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայանում այսօր՝ մայիսի 26-ին տեղի ունեցած պայթյունից կարճ ժամանակ անց դեպքի վայրում էր ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս»):
Սերգեյ Ավանեսյանը երկար տարիներ աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում, իսկ Արցախյան պատերազմի տարիներին ցուցաբերել է իր մասնակցությունը, կռվել է Մարտակերտի շրջանում: Վիրավորվել է 1994-ին՝ Սեյսուլանի մարտերում:
2014թ. ապրիլի 1-ից 2015թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում դատավորների ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել են 106 քրեական գործեր: Այս մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի՝ ՀՀ նոր կառավարության ձևավորումից հետո կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության մեջ:
Մայիսի 25-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1984 թ. ծնված Միհրդատ Ս.-ին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սատոշի Ցունակավային:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ Ալեքսանդր Նովակին, ով Երևանում է գտնվում խորհրդի 47-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Մայիսի 25-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ նույն օրը բուժօգնության է դիմել 81-ամյա կին:
Կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում խայտառակ վիճակ է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ առաջարկելով նիստի օրակարգից հանել արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված կարգի նախագիծը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության և նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր:
Այսօր առավոտյան հերթական իրազեկման ակցիայի ժամանակ Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) երիտասարդ աջակիցներից 9 հոգու: Այս մասին 168.am-ի և aravot.am-ի թղթակիցների հետ զրույցում ասաց ՀԽ-ի երիտասարդ աջակից Հռիփսիմե Եղնուկյանը, ով ևս բերման ենթարկվածների թվում էր:
Ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Դ.Հարությունյանին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Տաշիր» առևտրի կենտրոնից տղամարդու ոսկյա թևնոց գողանալու դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Մայիսի 25-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում «Մերսեդես E 230» մկնիշի ավտոմեքենայի վրա վերանորոգման աշխատանքներ կատարելիս՝ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է շարժվել և վրաերթի ենթարկել 54-ամյա տղամարդու:
այիսի 27-ին առանձին շրջաններում, 28-29-ին շրջանների զգալի մասում, 30-31-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված խումբ, որը, քննության տվյալներով, հիմնականում զբաղվել է «Ափիոն» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ. 8 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է։
Վահե Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մայիսի 25-ին, ժամը 02.00-ին, Երևանի Բարբյուսի փողոցի թիվ 40 հասցեի մոտ մոտոցիկլետ է կողաշրջվել:
Դոն Գրանթամը շնորհակալություն է հայտնել վարչապետին` ընկերության հետ համագործակցության պատրաստակամության և նախորդ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հետևողականորեն կյանքի կոչելու համար: Պարոն Գրանթամը նշել է, որ «Մայքրոսոֆթ»-ը շահագրգռված է ընդլայնել փոխգործակցությունը և նպաստել մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: