Մայիսի 28-ին, ժամը 05.58-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի շենքերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ ՀՀ Կառավարությունը հաստատեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցանկում ավելացնել «Հայփոստ» ընկերությանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ իշխանություններն անհանգստացած են Աբովյանի քաղաքապետի ընտրություններով:
Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը երեկ անհատ տաքսիստների հետ հանդիպմանը ուշագրավ առաջարկ արեց: Նա տաքսիստներին առաջարկեց իրենց սահմանած նվազագույն արժեքը 600-ից դարձնել 1500 դրամ՝ հիմնավորելով, որ դրանից հետո մարդիկ կսկսեն ավելի շատ քայլել հատկապես քաղաքի կենտրոնում:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս զբաղվի իր և կնոջ մասին վերջին շրջանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների տարածման խնդրով:
ԱԻՆ և ՏԿ նախարար Արմեն Երիցյանը երեկ հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, հայտնաբերվել էին թերություններ, որոնք չեն վերացվել, ինչի արդյունքում 6 ամիս առաջ տուգանվել էին 1 մլն դրամով:
2015 թվականի մայիսի 28-ից Երևան քաղաքի Րաֆֆու և Անդրանիկի փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, իր ընկերոջ հետ միասին, գումարային պահանջ է ներկայացրել կնոջը և վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով, այն է` ոտքերով ու ձեռքերով, ինչպես նաև՝ որպես զենք օգտագործվող բաժակների և հախճասալիկի գործադրմամբ՝ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին
Երբ քաղաքական դաշտը հայտնվում է վակուումում, և, երբ քաղաքական ուժերը, ըստ էության, դադարում են սպասարկել հասարակության շահերը, հասարակությունն ունակ է լցնելու վակուումը ու հայտնվելու թելադրողի դերում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերը բացահայտվել են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է բենզինի կեղծ կտրոններ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Թող ինքը՝ Տիգրան Սարգսյանն էլ ներկա լինի: Ես կուզենամ ներկա լինեմ: Կուզենամ՝ լրագրողները մասնակցեն այդ դատավարությանը, որ տեսնեն՝ ոնց է եղել, ինչպես է եղել, որ ճանապարհներով են գնացել գումարները, ինչի համար են գնացել»:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հաությունյանը «Մութ ժամեր» ակցիային չի մասնակցել և գտնում է, որ նման ակցիաները որևէ ազդեցություն չեն ունենա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կանխելու գործում:
Յանա Պանֆիլովան ընդամենը 10 տարեկան էր, երբ մի այնպիսի նորություն լսեց, որը կանխորոշեց նրա հետագա կյանքը. նա ՄԻԱՎ ուներ:
Մարզի տարբեր տարածաշրջաններում անասնաբույժների խնդիրը մնում է առաջնային: Մեկ անասնաբույժը սպասարկում է մեկից ավելի համայնք:
Մայիսի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վաղինակ Ո.-ին:
Այժմ «Ազատության» հրապարակը բազմամարդ է։ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային մասնակցում են տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ։ Նախաձեռնությունը պահանջում է ոչ մի լումա ավել չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Նրանք պահանջում են նաև միջոցներ ձեռնարկել սակագնի իջեցման համար։
«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սամարա չվերթի մի ուղևորուհու մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուին ներկայացվող պահանջները։ Ինչպես նշվում է կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ, ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի ծնելիության աճին:
Հանրահավաք՝ ընդդեմ էլէներգիայի թանկացմանը
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ավարտվել է անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Արման Մ.-ն և հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է բռունցքով հարվածել Դավիթ Հ.-ին:
Ա.Մանուկյանը նշեց, որ իր ցանկությունն է, որ ժողվուրդը ոտքի կանգնի. «Լուծումը ժողովրդի ճնշում է, որ արդեն ՀՀԿ-ից ձայն է լսվում, որ սա կեղեքում է, արտադրություն կկանգնեցնի»:
Քաղաքացի Ջուլիետա Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, գործից անջատվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասը և քննության ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն:
Նվիրատվության պայմանների փոփոխության և պարզեցման արդյունքում կլուծվեն քաղաքացիների առավել մեծ զանգվածի սոցիալական խնդիրները:
Մայիսի 26-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական աշխատանքների և հատկապես գյուղմթերքի իրացման շրջանում հողագործներին ցուցաբերվելիք օժանդակության և աջակցության խնդիրները:
Մայիսի 26-ին, ժամը 17.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բուռնազյան փողոցի թիվ 37 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Այսօր Երևանի Խորենացի փողոցում արտակարգ իրավիճակ էր: Քաղաքացի Եղիշե Գևորգյանը, ով նախորդ տարվա դեկտեմբերին է Ադրբեջանից վերադարձել Հայաստան, «Ոսկու աշխարհ»-ի դիմացի բարձրահարկից սպառնացել է ցած նետվել:
Մայիսի 28-29-ին շրջանների զգալի մասում, 30-31-ին, հունիսի 1-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: