Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախկին ռազմական ոստիկան ՝ Դոգհ մականունով Վարդան Ղուկասյանի գործով առաջին դատական նիստը:
Օրերս Բաքվում պոլիուրեթանով պատված շենքի րոպեների ընթացքում հրդեհվելը հարցադրումներ առաջադրեց ոչ միայն հարևան երկրի մայրաքաղաքում, որտեղ, ինչպես հետո պարզվեց, առնվազն 800 նման շենք կա: Ցավոք, սա ոչ հրակայուն նյութով և ոչ ճիշտ իրականացված ջերմամեկուսացման պատճառով մարդկային կյանքեր խլած միակ դեպքը չէ:
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր և որդու առողջական վիճակը նույն է, առաջընթաց չկա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն:
«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր, Շանթ Հարությունյանի գլխավորած Արժեքների հեղափոխության գործով քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանը, անսալով պայքարն այլ ձևերով շարունակելու վերաբերյալ Ժիրայր Սէֆիլյանի հորդորին, դադարեցրել է հացադուլը:
Այսօր՝ Ստեփանակերտում, ԼՂՀ Գերագույն դատարանում, սկսվել է անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիևի վճռաբեկության կարգով դատական նիստը, որը վարում էին դատավորներ Արսեն Հայրապետյանը և Գայանե Հայրապետյանը՝ Վոլոդյա Հովսեփյանի նախագահությամբ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մայիսի 25-ին այցելել են Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
Ձեզ՝ որպես գիտնական մարդու, անշուշտ հայտնի է, թե ինչպիսի արգելքների բախվեց օսմանյան քաղաքացիների իրավահավասարության գաղափարը և որքան մարդ կյանքից զրկվեց այդ գաղափարի հակառակորդների կողմից: Դրա համար մենք վստահ ենք՝ Դուք կհամաձայնեք, որ Օսմանյան կայսրության քաղաքական կյանքի մյուս կարևոր ուղենիշը 1908 թվականին սահմանադրական կարգի վերականգնման համար մղվող պայքարում երկրի քաղաքական ուժերի միավորումն է:
Մայիսի 27-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Փարվանա» ռեստորանի մոտակայքում երեխան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: 168.am-ի հետ զրույցում Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանն ասաց, որ Արմեն Ռաֆիկի Հակոբյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Նա մի քանի ամիս է՝ աշխատանքի չէր գնում, բուժումների մեջ էր: Նախնական տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ:
2015 թվականի մայիսի 28-ից Երևան քաղաքի Րաֆֆու և Անդրանիկի փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ծնված 4-ամյա Վաչագան Սարգսյանի մոտ ախտորոշվել է Մանկական ուղեղային կաթված:
Սյունիքում Սուրիկ Խաչատրյանի որդու հետ տեղի ունեցած ծեծկռտուքում տուժած երիտասարդի ծնողների դիմումի հիման վրա ՄԻՊ-ը հացեր է ուղղել իրավապահ համակարգին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է կատարել բյուջետային հատկացումների եռամսյակային վերբաշխում: Առաջարկվում է 60.0 մլն դրամով ավելացնել արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով նախատեսված առաջին կիսամյակի գումարը` անփոփոխ թողնելով այդ ծրագրի գծով նախատեսված հատկացումների տարեկան գումարը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մտահգոված է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով և գրություն է ուղարկել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին, մի շար հարցադրումներ է ներկայացրել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Կ.Անդրեասյանը տեղեկացրեց, որ, ըստ օրենքի՝ կա գործընթաց, որ պետք է լինի հանրային քննարկում, և ՄԻՊ-ը հետաքրքրվել է, թե ովքեր են այդ շահագրգիռ մարմինները, որ լինի պատշաճ գործընթաց: Ըստ նրա՝ միայն դրանից հետո կանդրադառնա բովանդակային հարցերին:
Թուրքական լրատվամիջոցի պնդմամբ՝ վեճի ժամանակ հնչել են հայհոյանքներ:
«Այսպես թանկացնելով՝ ո՞ւր ենք գնալու: Արդեն որերորդ անգամ է՝ թանկացնում են: Նույն ընկերությունը 3-րդ անգամ էլեկտրաէներգիայի գինը թանկացնում է»,- ասում է Համլետ Հարությունանը:
Մեղադրվում է Ֆրանսիայի քաղաքացուն տարիներ առաջ սպանելու մեջ:
Մայիսի 26-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ Մարտակերտ քաղաքում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Երկրորդ օրն է, որ ռեժիմի հանցավոր հրահանգների կատարման գործիքի վերածված ոստիկանությունը հետապնդում և անհիմն կերպով բերման է ենթարկում Հիմնադիր խորհրդարանի երիտասարդ աջակիցներին, որոնք Երևան քաղաքում իրազեկման պաստառներ են տարածում մայիսի 30-ին, ժամը 18:30-ին Ազատության հրապարակում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաք անցկացնելու մասին:
Ցանկանում եմ շեշտել նաև, որ ՀԾԿՀ-ի կողմից 2013 թ. ապրիլի 30-ի N145-Ա որոշմամբ հաստատված սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայի համապատասխան հավելվածի 16 կետում արձանագրված է, որ անհրաժեշտ հասույթի և գնված էլեկտրական էներգիայի արժեքի տարբերությունը ենթակա է փոխհատուցման սպառողներին կամ լիցենզավորված անձին: Ուշադրություն դարձրեք՝ սպառողներին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:
Կ. Անդրեասյանի խոսքով՝ ՄԻՊ աշխատակիցներն անում են աշխատանքի ամբողջ ծավալը, որ կա, խնդիրը ֆինանսավորման մեջ է
«Բոլորը, որտեղ կլինեն թերություններ, ես Ձեզ անձամբ կզեկուցեմ, և եթե կարիքը լինի, մենք դրանց շահագործումները կդադարեցնենք»:
Արարատի նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը երեկ՝ մայիսի 26-ին, մահացել է 46 տարեկան հասակում:
ՀՀ կառավարության այսօր տեղի ունենալիք նիստի օրակարգում երեկ երեկոյան հայտնվեց մի ուշագրավ նախագիծ: Գործադիրը որոշել է վաճառքի հանել «Հայփոստ» ՓԲԸ-ն: Դրա համար կառավարությունը առաջարկում է լրացումներ կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում, որտեղ սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկը պետք է լրացնել այդտեղ պետք է ավելանա «Հայփոստ» ՓԲԸ-ի անոնը:
Կառավարության որոշ ներկայացուցիչներ վերջին շրջանում պնդում են, որ այս պահին դեռ որոշված չէ՝ բաշխիչ ցանցերում արված միջազգային աուդիտից հետո դրանք կվերավաճառվե՞ն, թե՞ սնանկ կճանաչվեն, քանզի ՀՀ կառավարությունը երաշխավոր է «կանգնել» ցանցերի վերցրած 220 միլիոն դոլար վարկին:
Ես առաջադրել եմ իմ թեկնածությունը Արտաշատի քաղաքապետի ընտրություններում: Գրանցվելով ֆեյսբուք սոցիալական ցանցում` ես խնդիր եմ դնում բաց և ուղիղ շփման ինչպես իմ համաքաղաքացիների, այնպես էլ լրատվամիջոցների հետ: