
Փոքրիկի դեղամիջոցները ձեռքբերելու համար 150 000 դրամ է պակասում

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ծնված 4-ամյա Վաչագան Սարգսյանի մոտ ախտորոշվել է Մանկական ուղեղային կաթված: Վաչագանի մոր՝ Նարինեի խոսքերով՝ երեխային անհրաժեշտ դեղամիջոցները բերում են Մոսկվայից: Երեխան խոսում է, հասկանում, բայց չի կարողանում քայլել: Դեղամիջոցների և բուժման ծախսերը հոգալու համար անհրաժեշտ գումարը հավաքվել է, պակասում է ընդամենը 150 000 դրամ: Ծնողները դիմում են մեր օգնությանը, կարծում եմ միահամուռ ուժերով կարող ենք իրականացնել թե փոքրիկի, թե նրա ծնողների բաղձալի երազանքը ՝ տեսնել Վաչագանին բոլոր երեխաների նման քայլելիս և վազելիս:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿում փոքրիկի մոր՝ Նարինե Մնացականյանի անունով բացվել են հաշվեհամարներ. 163188400572 /ՀՀ դրամ/, 163188400580 /ԱՄՆ դոլար/, 163188400606 /Եվրո/, 163188400614 /ՌԴ ռուբլի/, Arca-ով փոխանցելու համար՝ 9051210309600074, ՎԻԶԱ քարտ՝ 4033170000928980: Նարինե Մնացականյանի հեռախոսահամարն է՝ +37496 354 780:
«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ
Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան
Հեռ.՝ +37495 14-20-24