Մովսես Հակոբյանը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

Մայիսի 26-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ Մարտակերտ քաղաքում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են բանակաշինության ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր: Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը հատկապես կարևորել է 2015թ. բանակային տարվա առաջին կիսամյակի ավարտական փուլում նախատեսվող գործընթացների անթերի իրականացման անհրաժեշտությունը, խոսել միավորումներում և զորամասերում սպասվող հսկողական ստուգումների, զորացրման և զորակոչի նախապատրաստման ու դրանց նպատակային կազմակերպման մասին:

Խորհրդակցության վերջում բանակի հրամանատարը ներկաներին տվել է համապատասխան ցուցումներ և հրահանգներ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031