«Դատապարտյալների հիվանդանոց»-ում բուժում են ստանում 158 դատապարտված և կալանավորված անձինք

2015 թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժօգնություն են ստացել 822 դատապարտյալներ և կալանավորված անձինք (2014թ.` 953), իսկ ամբուլատոր ընդունելությունների թիվը 85408 է (2014թ.`76911):

Ստոմատոլոգիական բուժօգնություն է ստացել 3716 (2014թ.`3742) ազատազրկված անձ, դիսպանսեր հաշվառման են վերցվել 1705(2014թ.`1392) դատապարտյալներ և կալանավորված անձինք:

2015 թվականի ընթացքում անց են կացվել նաև բազմաբնույթ հետազոտություններ:

Այսպես` լաբորատոր հետազոտությունների թիվը 12436 է, ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններինը` 4969, ռենտգենագրաֆիկը`2892:

2015 թվականին ՀՀ տարբեր առողջապահական մարմինների բուժհիմնարկներ` քաղաքացիական հիվանդանոցներ են ուղեգրվել 778 (2014թ.`708) ազատազրկված անձինք:

Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների պատճառով պատժի կրումից 2015թ. ընթացքում ազատվել են 9 (2014թ.`2) դատապարտյալներ:

Հավելենք, որ այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»քրեակատարողական հիմնարկում բուժում են ստանում 158 դատապարտված և կալանավորված անձինք (2014 թվականի փետրվարի 28-ի դրությամբ` 171):

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29