Նարեկ Սարգսյանը նոր խորհրդական ունի

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը փետրվարի 29-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում աշխատակազմին տեղեկացրել է, որ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական է նշանակվել Ռուզան Ալավերդյանը, ով երկար ժամանակ զբաղեցնում էր քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը: Նախարարը ներկայացրել է նաև Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն Անուշ Տեր-Մինասյանին՝ մաղթելով նրան արգասաբեր գործունեություն:

Անդրադառնալով քաղաքաշինության նախարարության առաջիկա անելիքներին՝ նախարարը հանձնարարել է նախարարության ոլորտային պատասխանատուներին նախարարի մոտ կազմակերպել խորհրդակցություններ՝ գնագոյացման, պետական փորձաքննության, ինչպես նաև՝ ներդրումային ծրագրերի և աղետի գոտու հիմնահարցերի վերաբերյալ:

Քաղաքաշինության նախարարն անդրադարձել է նաև հանրապետությունում առկա 230 կիսակառույցների (որոնց հաշվառումը և գույքագրումը նախարարությունն իրականացրել է անցյալ տարի) խնդրին, հանձնարարելով դրանց վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29