
Փոփոխված կարգը` գլխացավանք

Tsayg.am-ը գրում է. 8 տարվա վաղեմության խնդիր, որ մինչ օրս լուծում չի ստանում: Դեռ 2008 թվականին Առողջապահության նախարարի հրամանով սահմանվեց նոր կարգ վարակիչ բժշկական թափոնների ախտահանման, այսինքն՝ վարակազերծման եղանակի ու պայմանների վերաբերյալ: Մեկ տարի անց Էջմիածնում կառուցվեց հայ-գերմանական համատեղ գործարան, որն էլ սկսեց զբաղվել վնասակար թափոնների ոչնչացմամբ: Բուժհաստատություններն, այդ թվում՝ մարզային, պայմանագիր կնքեցին ընկերության հետ: Շաբաթը մեկ-երկու անգամ մեքենան Էջմիածնից հասնում է Գյումրի բժշկական թափոնները տեղափոխելու համար: Հաստատությունների տնօրենները չեն դժգոհում, ասում են իրենց գործն հեշտացել է: Հիմա միակ խնդիրը` գործընթացի ծախսատար լինելն է: