Հունվարի 12-ին, ժամը 15.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծխահարություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1942 թ. ծնված Ասյա Գ.-ն:
Սակայն իրականում տարին պարունակում է 365.2422 օր, այսինքն 11 րոպե և 14 վայրկյանով պակաս, որի պատճառով յուրաքանչյուր 128 տարվա ընթացքում կուտակված սխալը կազմում է մի ամբողջ օր
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում գրառում է արել և հորդորել օգտատերերին չօգտվել այն ծրագրերից, որոնք իբր թե ցույց են տալիս օգտատերերին, թե ովքեր են այցելել իրենց էջ:
Ստամբուլի «Լեյլա Գենջեր» համերգասրահում վաղը նշելու են 1996 թվականի հունվարի 14-ին սեփական օդանավով վթարի ենթարկված հայ տաղանդավոր երաժիշտ Օննո Թունջի (Օհաննես Թունջբոյաջյանի) մահվան 20-րդ տարելիցը: Օննո Թունջը թուրքահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի ավագ եղբայրն է, ում ազդեցությամբ էլ Արտո Թունջբոյաջյանը հետագայում դարձել է երգիչ:
Հունվարի 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև, անձրև:
Դեպքը տեղի էր ունեցել Սևանի «Հարսնաքար» համալիրում։ Ականատեսները պատմում են, որ սկեսուրը նկատել էր փախուստի դիմող հարսին, փորձել էր կանգնեցնել նրան, սակայն հարսը հրել էր նրան, նստել մեքենան ու փախել:
«Ինքը Հռոմի պապը չէ, որ իր սեփական աշխատողն ունենա արխիվներում»
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երեւան քաղաքի բնակիչ Աշոտ Օվոյանի մահվան հանգամանքները, եւ նրան սպանելու կասկածանքով այսօր ձերբակալվել է 1974թ. ծնված Արաքսյա Սուքիասյանը:
Առատ ձյան հետևանքով վերջին օրերին երկկողմանի փակվել էր Վարդենյաց լեռնանցքը։ Սաստիկ բուքն ու տեսանելիության բացակայությունը թույլ չէին տալիս, ճանապարհը բացելու ուղղությամբ որևէ աշխատանք կատարել: Ձյան շերտի բարձրությունը հասել էր 1,5, որոշ տեղերում նույնիսկ մինչև 2, 5 մետրի:
Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ, և Տիգրան Մեծի պողոտան՝ Մելիք Ադամյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ։
Հունվարի 12-ին, ժամը 23.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երկար տարիներ է, ինչ Հայաստանի իշխանություններն իրենց քաղաքական ընդդիմախոսների և նույնիսկ ոչ ընդդիմախոսների, ոչ իրենց թիմում եղած գործիչների նկատմամբ այդ տեսակ բռնություն են կիրառում՝ հարձակվել, ծեծել, խոշտանգել:
Հունվարի 11-ին, ժամը 11.10-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1959 թ. ծնված Աշոտ Օվոյանը տանը մահացել է:
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել Անդրանիկ Մարգարյանին նվիրված 6-րդ հուշամրցաշարի ընթացքին:
Երևանում մահացել է 50-ամյա տղամարդ, ով վարակված է եղել H1N1 վարակով՝ խոզի գրիպով:
Ես գիտեմ մի այդպիսի խորհրդահայ մտավորականի, որը, իմանալով, որ մի գիտնականի մասին գեղարվեստական (գեղարվեստակա՜ն) գրքում իր լուսավոր կերպարը չկա, պահանջել է այդ գիրքը վառել: Ես գիտեմ մարդկանց, որոնք տարիներ շարունակ պատմում են` «մի անգամ Կարեն Սերոբովիչը (Ռոբերտ Սեդրակովիչը, Սերժ Ազատիչը) ինձ կանչել էր իր մոտ եւ աս:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը այսօր հայտնել է, որ Հայաստանի քաղաքացիների համար վիզա տրամադրելու ընթացակարգի ժամկետը կրճատվում է: Տուրիստական վիզան տրամադրվելու է երկու օրվա ընթացքում:
2015թ. հունվարի 12-ին, այս ժամերին 6 ամսական փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը պայքարում էր կյանքի համար…
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառել է Սաղմոսավան համայնքից մի հսկայական հողակտոր Հայ առաքելական եկեղեցուն տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծ։
Հունվարի 13-ին, ժամը 06.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Ագաթանգեղոս փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ (տուժածներ չկան). ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
«Հունվարի 9-ին բերել են երեխային, հարված էր ստացել գլխին: Նրա մոտ հայտաբերվել է սուր շնչառական վարակ ու գանգուղեղի ցնցում: Հայրը հրաժարվել է, որ երեխան հոսպիտալացվի, գրություն է թողել, տարել տուն, ինչից երկու օր հետո երեխան վատացել է, ցնցումներ է ունեցել, գիտակցության կորստով բերել են մեզ մոտ»:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):
Առողջապահության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը 129605 դրամ է, իսկ մեկ միավոր աշխատուժի գծով մասնագիտական ուսուցման ծախսը՝ ընդամենը 29 դրամ
ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:
Հունվարի 11-ին, ժամը 16-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունվարի 12-ին, ժամը 18.53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այրվում է տնակ:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սարգիս Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
2015թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել են 2015թ. դեկտեմբերի 6-ին «azatutyun.am» կայքէջում զետեղված «Ազատության տեսախցիկը կրկնաքվեարկության փորձ է արձանագրել» վերտառությամբ հրապարակման հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված նյութերը:
Հունվարի 11-ին, ժամը 12.30-ին, «Բիուայդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 86-ամյա տղամարդու:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գեղեցկության սրահում դրամապանակի գողություն կատարած անձի ինքնությունը։