Բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ա. Նավասարդյանը կարծում է՝ այն, ինչ կատարվեց Հայաստանում, սրա փայլուն օրինակն է. «Մեր իշխանությունները պետք է հասկանան, որ երտասարդական շարժման հետ հաշվի չնստել, նշանակում է՝ հայտնվել պատմության լուսանցքում: Հայաստանը, չգիտեմ՝ կարողանո՞ւմ է սա ըմբռնել, թե՞ ոչ»
Արա Բուդաղյանի աները՝ Ռոբերտ Հակոբյանը հաստատել է այն տեղեկությունները, որ Բուդաղյաններին պատկանող տներում խուզարկություններ են արվել Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) դեմ մահափորձի գործով հարուցված քրգործի շրջանակներում:
«Էխո Մոսկվի» ռ/կ գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը՝ խոսելով Հայաստանի դեպքերի լուսաբանան մասին, ասել է, թե ռուսական լրատվամիջոցները տարակուսած էին և չգիտեին, թե ինչպես լուսաբանել հայաստանյան իրադարձությունները։ «Մի կողմից կա գիտակցություն, որ Հայաստանը հետխորհրդային երկրների շրջանում Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն է, մյուս կողմից՝ ռուսական լրատվամիջոցները պատրաստ չէին դեպքերի նման զարգացմանը, իսկ Կրեմլը ոչինչ չէր ազդարարում։ Այդ իսկ պատճառով լուսաբանումը իմ դիտարկմամբ հասցված էր նվազագույնի։
Մեկ անգամ ևս վարչական ակտերի հասցեատերերին հիշեցնում ենք, որ նշված ժամկետում տուգանքի սկզբնական գումարը չվճարելու դեպքում ունենալու են տուգանքի գումարի ավելացված չափի և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականություն:
4 մարդ է զոհվել Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում այսօր Երևանի ժամանակով ժ. 05:07-ին տեղի ունեցած 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների եւ եղբոր մասնակցությամբ Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանը 2 օր առաջ վերադարձել է Հայաստան:
«Ռազմաքաղաքական իրավիճակը» Բաղրամյան պողոտայում երեկ առավոտյան կտրուկ փոփոխությունների ենթարկվեց:
Ասում են, թե տղամարդը հեղինակություն է եղել, լավ ընկերական շրջապատ է ունեցել, անգամ պաշտոնյաների հետ է մտերիմ եղել, նրան շատերն են ճանաչում եւ միանգամից նշում մականունը՝ «Քիթ Հայկո»: Սա նրա երկրորդ ամուսնություն է, առաջին ամուսնությունից դուստր ունի դպրոցահասակ:
Համաձայն ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանի բանավոր հանձնարարականի՝ բուսասանիտարիայի տեսչության կողմից մոնիթորինգ է իրականացվել Ակնա և Ուղտասար տեղամասում ձմերուկի մշակությամբ զբաղվող անձանց արտադրված մթերքներում մնացորդային նիտրատների քանակի ու չափի օգտագործման մասով:
Հուլիսի 2-ին, ժամը 21.32-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա-Վանանդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանները զոհվել են հանցագործներին վնասազերծելիս:
«Ես վաղուց եմ ուզում ստանալ ռուսական անձնագիր: Այդ գործընթացը կարծես սկսվել է, սակայն կարծես թե դանդաղել է: Ես շատ կուզեի ունենալ Ռուսաստանի քաղաքացիություն»,-ասել է պոետի դուստրը:
31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տաշիր քաղաքի բնակչուհուց պարտքով գումար վերցնել, այցելել է վերջինիս, հյուրընկալվելով բնակարանի հյուրասենյակ` պարտքով գումար է խնդրել, սակայն ոչ միայն մերժում է ստացել, այլ նաև մոր ու քրոջ հասցեին լսել է անպատիվ խոսքեր, որից հետո ապօրինաբար, կնոջը կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, խոհանոցի դռան մոտից վերցնելով մետաղյա կացնանման գործիքը, դրանով 8 անգամ անկանոն հարվածներ է հասցրել նրա գլխի և ծոծրակային հատվածների շրջաններում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գյումրին շատ ծանր սոցիալական վիճակում է գտնվում և յուրաքանչյուր թանկացում շատ թանկ է նստում մեր ժողովրդի վրա, այդ թվում` գյումրեցիների, երբ վերջիններս գոյատևելու հնարավորություն չունեն:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ պարզել՝ իրականում չարաշահումներ եղե՞լ են, թե՞ ոչ, աուդիտի միջոցով հնարավոր չէ, հակառակ դեպքում՝ ցանկացած տնտեսական հանցագործություն կբացահայտվեր ոչ թե քննչական գործողությունների, այլ աուդիտ կատարելու միջոցով. «Աուդիտորը չի կարող ստուգել՝ փաստաթղթում ներկայացված թվի մեջ առկա՞ են ատկատներ, թե՞ ոչ: Աուդիտորը կարող է ստուգել միայն այդ փաստաթղթերի միջև առկա տարբերությունները…»:
«Իշխանությունները պետք է հասկանան, որ եթե նրանք այսօր պողոտայում իր իրավունքների համար պայքարող տղային, ապագա զինվորին հոգեբանորեն կոտրում են, վաղը դրանով վտանգում են նաև պետության սահմանները»,- ասում է Գագիկ Գինոսյանը:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ շարունակվում է համաժողովրդական ընդվզումը։
Բաղրամյան պողոտայում է հայտնվել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր կողմնակիցների հետ` ՀՀ և Եվրամիության դրոշներով:
Հուլիսի 2-ին, ժամը 16.30-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղում՝ Հրազդան գետում, նկատվել է քաղաքացու դի:
Բաղրամյան պողոտայում քիչ առաջ «Բերդ» պարող երիտասարդներից մեկը պարի ժամանակ ընկավ եւ վնասեց քիթը:
«Կենտրոնական թաղամասում պեղված երկրորդ եկեղեցու արևմուտքում գտնվող վաղքրիստոնեական տապանաբակում մեծ սարկոֆագներ կան: Սարկոֆագներից մեկն ընդհանրապես չի բացվել: Մարսելից կժամանի մարդաբան Պոլ Բեյլին, ում հետ կբացենք դամբարանըˋ ոսկրաբանական նյութ ուսումնասիրելու համար: Ենթադրում ենք, որ այդ շարունակության վրա արևմտյան հրապարակում կարող են այլ կառույցներ ևս լինեն»:
Երևանի Բաղրամյան պողոտայում նստացույց անող քաղաքացիները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գյումրիում այս տարվա հունվարին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի կրտսեր անդամի` Սերյոժա Ավետիսյանի հիշատակը:
Մանրամասները ՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:
Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան: Քիչ հետո, ժամը 20:30-ին Բաղրամյան պողոտայում կկայանա երաժիշտ Ռուբեն Հախվերդյանի համերգը:
Հունիսի 30-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ աջ անրակի կոտրվածքով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Լոռու մարզի երկու բնակիչ՝ Խաչատրյան եղբայրները, նախապատրաստվել են ավազակային հարձակում իրականացնել նույն մարզի գյուղապետերից մեկի նկատմամբ՝ գումար հափշտակելու նպատակով, սակայն հետագայում կամովին հրաժարվել են դրա իրականացումից։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարել հատկապես Սիրիայի պատվիրակությանը օժանդակելը: