Բաժիններ՝

Օրը համընկել է մեր որդիներից մեկի տարեդարձի հետ. Սեյրան Օհանյանի կնոջ գրառումը Սուրբ Զատկի տոնի առթիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ գրառում է կատարել Facebook սոցիալական կայքում՝ հրապարակելով տոնին կատարված ընտանեկան լուսանկարներից:

«Այսօր՝ մարտի 27-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Ըստ քրիստոնեական հավատի, Քրիստոսն իր հարությամբ մեղքից զատեց աշխարհը ու «…բացեց երկնքի դռները, եւ անուշահոտություն բուրեց աշխարհում` ցույց տալով ճանապարհը նորոգման, եւ կենդանություն պարգեւեց մարդկանց»:

Թող Ճրագալույցի սուրբ պատարագի լույսով լուսավորվեն հայ օջախները:

Թող Քրիստոսի հրաշափառ հարությամբ հույսն ու հավատը, սերն ու միությունը թեւածեն մեր ընտանիքներում:

Թող ընդմիշտ զատվի չարիքը մեր աշխարհից, եւ համերաշխությունն ու միասնությունը դառնան համազգային ստեղծագործ արարման հիմք:

Այս տարի մեր ընտանիքում երջանիկ զուգադիպությամբ Քրիստոսի հարության տոնը համընկել է մեր որդիներից Մուշեղի ծննդյան տարեդարձի հետ:

Շնորհավո՛ր ու բարի տարեդարձ, որդի՛ս:

Թո՛ղ Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը, իսկ այս հրաշալի պահպանիչ աղոթքը ընդմիշտ ուղեկցի քե՛զ եւ սահմանին կանգնած մե՛ր զինվորներին»,- գրել է նա: 1_640x420 2_640x961 3_640x420 4_640x420 5_640x961 6_640x420 7_640x624 8_640x420 9_640x420 10_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս