Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել

Մարտի 28-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 89 հասցեում՝ ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, ներսում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Արշակունյաց պողոտայի թիվ 254 հասցեում գտնվող ՄՄՄ  ՍՊԸ-ի մոտակայքում  Մերսեդես C  մակնիշի 34RU290 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Կ.) բախվել է արտաքին լուսավորության սյանը, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031