Այսօր կեսօրից հետո հանրապետության տարածքին կմոտենա հզոր ցիկլոն. shamshyan.com
Այսօր կեսօրից հետո Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին է մոտենում բավականին հզոր ցիկլոնային դաշտ: Կեսօրից հետո շրջանների զգալի մասում կսկսվեն տեղումներ, որոնց ինտենսիվությունը դեպի երեկո աստիճանաբար կմեծանա: Հատկապես շատ ուժեղ տեղումներ կլինեն այսօր գիշերը և վաղը առավոտյան ժամերին, առանձին հատվածներում կթափվի ամսական նորմայի չափ անձրև և ձյուն:
Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻն Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ընդ որում, լեռնային մարզերում, մասնավորապես Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային բնակավայրեորւմ, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում տեղումները հիմնականում կլինեն ձյան տեսքով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Նախալեռնային և հոտային բնակավայրերում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ: Մարտի 29-ի կեսօրից հետո ցիկլոնը աստիճանաբար կկորցնի իր ուժը, ինչի հետևանքով կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը:
Մանրամասներն` այստեղ