Բաժիններ՝

«Ի՞նչ Զատիկ, ի՞նչ բան․․․ մարդիկ տանը նստած, եթե պուլյան տուն ա մտնում․․․»․ Բերքաբերի գյուղապետ. «Ազատություն»

Սահմանամերձ բնակավայրերում Սուրբ Զատիկը տոնել չի հաջողվել: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երեկ ողջ օրը հակառակորդը գնդակոծել է հայկական դիրքերը: «Բարեբախտաբար հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի», – նշեց նա:

Ադրբեջանական զինուժի թիրախում են հայտնվել ինչպես Տավուշի մարզի դիրքերն ու բնակավայրերը, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը։ «Մենք հայտնել էինք, որ հակառակորդը նպատակադրված փորձում է արհամարհել ու ոտնահարել միջազգային կազմակերպությունների հորդորները և ամեն ինչ անել, որ արհամարհանք դրսևորի համաշխարհային քրիստոնեական հանրության հանդեպ այս տոների ժամանակահատվածում», – շեշտեց Հովհաննիսյանը:

Կրոնական տոներին հրադադարը խստորեն պահպանելու կոչեր հնչեցրել էին ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիան և Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը։

«Մենք մինչ այդ արդեն զգուշացրել էինք, որ հակառակորդի սադրանքներին տրվելու է համապատասխան զսպող հակահարված այնքան ժամանակ, մինչև սաստվեն», – նաև ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:

Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ ողջ օրը լարված է անցել: «Ի՞նչ Զատիկ, ի՞նչ բան․․․ մարդիկ տանը նստած, եթե պուլյան տուն ա մտնում․․․», – սրտնեղեց գյուղապետը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս