Հուլիսի 23-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբը բուժօգնության է տեղափոխել մոտ 45 տարեկան տղամարդու, ով, ըստ բժշկի հաղորդման, Սևանի փողոցում` երկաթգծի մոտ, ծեծի է ենթարկվել:
77-ամյա թոշակառու կինը հայտնել է, որ հուլիսի 23-ին՝ ժամը 21.00-ին, տանը, վիճաբանության ժամանակ, թոռը` 32-ամյա Հայկը, պտուտակահանով սպանության սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին:
Երթուղու բոլոր 9 վարորդները աշխատանքային նոր պայմանների պատճառով ազատման դիմումներ են ներկայացրել։
Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանը, ով առավել հայտնի է Քանաքեռցի Տույ անվամբ, տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում Արմեն Թամարյանը որպես վկա հարցաքննվելիս նախազգուշացվել է ցուցմունք տալուց հրաժարվելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, սակայն հիշյալ գործով պարզաբանման ենթակա հանգամանքների շուրջ հրաժարվել է ցուցմունք տալուց:
Երկրորդ փաթեթից հայտնաբերվել է «B-8» գրառմամբ 4 դեղահաբ և մածուցիկ, մուգ շագանակագույն, 1.9 գ կշռով կպչուն զանգված, իսկ երրորդից` 2 առանձին փաթեթներ, որոնցից մեկի մեջ եղել է 1.8 գ կշռով չորացված, մանրացված կանաչ զանգված, իսկ մյուսում` 1.9 գ կշռով, թաց, կանաչ բուսական զանգված:
Նոր Սահմանադրության ընդունման հասարակական պահանջարկն արհեստականորեն է փորձում ձևավորվել:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի որոշմամբ կարճվել է «Ստարտ-Մեդիա» ՍՊ ընկերության տնօրեն, «iLur.am» ինտերնետային կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հարուցված քրեական գործը:
Փորձագետները հաստատել են, որ հանցավոր արաքի պահին կինը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Ասել է թե՝ գիտկցել է իր արարքը և ճանաչվել է մեղսունակ:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը նույն խնդրի համար պայքարող «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության կողմից եղել է հրավեր՝ մասնակցելու հուլիսի 27-ին կայանալիք բողոքի ակցիային
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հուլիսի 23-ին՝ ժամը 13:30-ին, ծառայություն կատարելու ժամանակ, ոստիկանները «Կիևյան» կամրջի վրա կանխել են մի քաղաքացու, ով փորձել է ինքնասպանություն գործել` կամրջից ցած նետվելու միջոցով և նրան հրավիրել են բաժին:
«Եթե ցանկանում ենք լուծել հարցը ապա պետք չէ ուժ կիրառել, այլ վստահության մթնոլորտ ստեղծել։ Մենք միակողմանի ազդեցության տակ երբևիցե ընկնող չենք»:
Այցը մեկնարկել է Դիլիջան քաղաքից, որտեղ Հանրապետության Նախագահը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի շուրջ 200 հոգանոց համայնքի ներկայացուցիչների՝ խորհրդի անդամների, կրթաթոշակառուների, շրջանավարտների, նոր ուսանողների, «Գլոբալ ուսումնական լաբորատորիա» դասընթացի մասնակիցների հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 4 անձանց մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
Սիրիայում լավ էր, բայց ուրախ եմ, որ Հայաստան եկա: Առաջ մտածում էի՝ մի օր կգնամ Հայաստան, բայց պատերազմը ստիպեց գալ, ու հիմա հետ գնալ չեմ ուզում: Այստեղ եկել եմ ընտանիքիս հետ: Սկզբնական շրջանում մի քիչ դժվարություններ եղան, հետո կամաց-կամաց կարգավորվեց ամեն ինչ:
Վանաձորի ծննդատանը արտասովոր դեպք է գրանցվել. վերջին տասնամյակում առաջին անգամ այստեղ 15-ամյա աղջիկ է ծննդաբերել:
Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հուլիսի 24-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Ե.-ն:
Նարեկ Կարենի Նալբանդյանը ծնվել է 2009թ. մանկական ուղեղային կաթվածով: Նրան վիրահատել են Ռուսաստանի Տուլա քաղաքում գտնվող վերականգնողական կլինիկայում:
Հուլիսի 24-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահող ջրափրկարարները լճում նկատել են խեղդվող քաղաքացու:
Հիմա ծայրը ծայրին հասցնում ենք: Մեկ ամիս՝ մի քիչ պակաս, մեկ ամիս՝ մի քիչ ավելի, մեկը մյուսին լրացնում է: Եթե գործն առաջ գնա, կմնանք Հայաստանում, բայց եթե ետընթաց լինի, պետք է լուծումներ փնտրենք: Հարկային դաշտի հետ կապված խնդիրներ չունենք, որքան վաճառում ենք, այդքան էլ վճարում ենք, օրենքը բոլորիս համար է:
Ըստ ՀՀ Հանրային խորհրդի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ամբողջական տեսքի պահպանումը հնարավոր է
«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը ի գիտություն է ընդունել ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հայտարարությունը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին:
Ասում են, թե իշխանության կուլիսներում որոշված է՝ ՀՀ արդարադատության նախարար կդառնա ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը օգոստոսի վերջերին:
ԱԺ հանրապետական պատգամավոր Արթուր Ստեփանյանը՝ Չախկալ Արթուր մականունով, նախորդ տարի 55 մլն դրամ (մոտ 115 հազար դոլար) արժողությամբ առանձնատուն է գնել:
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ստորագրել է հրամանագիր Մավրիկ Ղուկասյանին ԼՂՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին:
Հուլիսի 24-ին, ժամը 08.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.00-ի սահմաններում գայլերը հոշոտել են Ի. Ս.-ին պատկանող տան բակում մանր եղջերավոր անասուններին (մոտ 10 գլուխ):