Բաժիններ՝

Վարչապետն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մուհամեդնիյազ Մաշալովին՝ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել դիվանագիտական առաքելության մեջ: Վարչապետը բարձր է գնահատել հայ-թուրքմենական միջպետական հարաբերությունների ներկա մակարդակը և համոզմունք հայտնել, որ դեսպան Մաշալովն իր աշխատանքով կնպաստի քաղաքական, տնտեսական, գործնական, գիտական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության էլ ավելի ամրապնդմանը և խորացմանը:
Դեսպան Մաշալովը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կգործադրի ամեն ջանք տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու և երկկողմ կապերը առավել սերտացնելու ուղղությամբ:
Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել է տնտեսական կապերի ակտիվացումը, առկա ներուժի լիարժեք օգտագործումը և այս առումով կարևորել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հետարքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս