Մտավոր սեփականության դեմ կատարվող հանցագործություններ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Շարուրի փողոցի ջրամատակարարումը:
Կասկածյալները հայր ու որդի էին:
Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով` սպանության փորձ (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդված) և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս):
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Թուրք գյուղացիները ստիպված են դաշտերում թողնել փտելու հարյուրավոր տոննա ձմերուկ, որոնք անգամ չեն կարողանում վաճառել 1 կգ-ը 3,5 ցենտով, հայտնում է TASS-ը:
Այսօր՝ օգոստոսի 4-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է հղի 23-ամյա Ջուլիետա Գասպարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Սամվել Օհանյանին, Ռազմիկ Ղաբուլյանին և Մեսրոպ Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:
Դեպի Արևմտյան Հայաստան մեկնել ցանկացող հայ զբոսաշրջիկների թիվը կրճատվել է՝ այդ երկրում տիրող իրավիճակի՝ մասնավորապես, ահաբեկչական և պատերազմական գործողությունների պատճառով:
Պարզվել է, որ Շիրակի խճուղու սկզբնամասում` «ՃԱՆՇԻՆ» ՓԲԸ դիմաց, ժամը 20.55-ի սահմաններում, այրվել է ՌԴ քաղաքացի, 1953 թ. ծնված Վիկտոր Զ.-ի վարած «Ռենո Պրեմիում» մակնիշի կցորդով բեռնատար ավտոմեքենան:
Տորոնտոյում ռեփեր Դրեյկի երաժշտական փառատոնից հետո կազմակերպված երեկույթի ժամանակ 2 մարդ է գնդակահարվել ու 3 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է Reuters-ը:
Բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայից:
Սույն թվականի հուլիսի 27-ին ձեր հանձնաժողովն իր իսկ որոշմամբ հաստատեց, որ մեր երկրում եղբորը եղբոր դեմ հանած ձեր որոշումը մասնագիտական առումով գրոշի արժեք չունի։ Դուք կայացրեցիք որոշում՝ ներգրավել միջազգային խորհրդատվական ընկերություններին, որպեսզի նրանք անեն այն գործառույթը, որն օրենքով պարտավոր էր իրականացնել ձեր հանձնաժողովը։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակում է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը հանրային քննարկումների համար՝ այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:
Կարեն Մարտիրոսյանը 14 տարեկան է: Տառապում է մանկական ուղեղային կաթված հիվանդությամբ, որը նրան զրկել է խոսելու, շարժվելու, բայց ոչ զգալու կարողությունից: Կարենը խոսել թեև չի կարողանում, բայց ամեն ինչ շատ լավ հասկանում է:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, հաշվի առնելով բարձր ջերմաստիճանային պայմանները և ստացվող ահազանգերը, կոչ է անում սպառողներին պահպանել սննդամթերքի անվտանգության հետևյալ պարզ կանոնները.
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, օգոստոսի 3-ին, ժամը 12.00-ին, Դրոյի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1996 թ. ծնված Ասպրամ Մ.-ին:
Օգոստոսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
Բնակչության և մարզիկների շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացման ողջ ընթացքում սահմանվել են շտապօգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ: Աշխատանքներին ներգրածվված են Երևանի և մարզերի շտապ բժշկական օգնության բրիգադները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` կեղծ տարադրամ իրացնելու դեպքի առթիվ։
Նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ, եզդիների ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանն ասաց, որ Իրաքում ապրում են մոտ 800 հազար եզդիներ. «Նրանք ապրում են Հյուսիսային Իրաքում, մեկուսացած են մահմեդական աշխարհից. ապրում են ասորիների ու քրիստոնյաների հետ: Այդ տարածքում դժվարին է նրանց վիճակը, որովհետև շրջապատված են մահմեդական աշխարհով: Միջազգային տարբեր կառույցների ենք դիմել, բայց ոչ մի արձագանք չի եղել»:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ հավելելով, թե անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր անձ խնդիրներ ունենալու դեպքում իրավունք ունի բուժզննում անցնելու, բուժում ստանալու:
Օգոստոսի 4-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 48 ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Հայաստանում ռուսական կայազորային զինվորական դատարանը կքննի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը, ով մեղադրվում է դասալքության ու զենքի հափշտակության մեջ, RIA Novosti-ին հայտնել է Հյուսիսկովկասյան շրջանային զինվորական դատարանի մամլո քարտուղար Ալյոնա Կատկալոն:
«Ես միայն մեկ նախադասություն կասեմ. ես հիմա խորը ցավում եմ Մերիի մահվան համար եւ ցավակցում եմ իր հարազատներին: Հիմա նախաքննություն է ընթանում, փորձաքննություններ են նշանակվել, կլինի մասնագիտական եզրակացություն, դրանից հետո եթե մեղավորներ կան, նրանք կպատժվեն, այդքան բան»:
Օգոստոսի 4-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցի թունավորմամբ Եղեգնաձոր քաղաքի ԲԿ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ 1968 թ. ծնված Հ. Գ.-ը: