Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Օգոստոսի 5-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 5-6-ին էապես չի փոխվի, 7-8-ին աստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 7-9 աստիճանով:
Երևանում`
Օգոստոսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:
Երևանի օգոստոսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 39.40C (1999թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 13.00C (1982թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.50C:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն