
Սուրիկ Խաչատրյանի որդին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում է

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ հավելելով, թե անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր անձ խնդիրներ ունենալու դեպքում իրավունք ունի բուժզննում անցնելու, բուժում ստանալու:
Նշենք, որ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի դեպքով. նրան հուլիսի 27-ին մեղադրանք է առաջադրվել Հարություն Զաքարյանի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մաս): Նույն օրը քննիչը միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել էր: Տիգրան Խաչատրյանի պաշտպանը հայտնել է, որ նա իրեն մեղավոր չի ճանաչում: