Բաժիններ՝

Եթե մեղավորներ կան, նրանք կպատժվեն. Շուշանիկ Բախշյանը 26-ամյա ծննդկանի մահվան մասին. news.am

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը չի ցանկանում մեկնաբանել կարծիքները, թե «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ ինքն է մեղավոր:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շուշանիկ Բախշյանը մասնավորապես ասել է.

«Ես միայն մեկ նախադասություն կասեմ. ես հիմա խորը ցավում եմ Մերիի մահվան համար եւ ցավակցում եմ իր հարազատներին: Հիմա նախաքննություն է ընթանում, փորձաքննություններ են նշանակվել, կլինի մասնագիտական եզրակացություն, դրանից հետո եթե մեղավորներ կան, նրանք կպատժվեն, այդքան բան»:

Բժշկուհու խոսքով՝ ինքն արդեն 20 տարի է մանկաբարձ-գինեկոլոգ է, եւ առաջին անգամ է նման դեպք պատահում: Այլ հարցերի Շուշանիկ Բախշյանը հրաժարվել է պատասխանել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս