Ջեռուցում հեղուկ վառելանյութով, վթարային մասնաշենք ու անմխիթար վիճակում հայտնված մարզադահլիճ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Դեմիրճյան փող. 17, 17/1, 19, 21, 25, 36, 38, 40 համարների ջրամատակարարումը:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ Հանրային հեռուստաըներությանը հատկացվեց 132 մլն դրամ:
Այսօր` մարտի 10-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Գողություն ազգականի տնից:
Վերջին շրջանում Գյումրու կենտրոնական փողոցների կանգառների, շինությունների պատերին, նույնիսկ հաստաբուն ծառերի վրա կարելի է կարդալ հազար ու մի հայտարարություն: Առաջատարներից են՝ «Վաճառվում է…», «Տրվում է վարձով…» գլխատառերով սկսվող հայտարարությունների տեքստերը: Սրանց հաջորդում են՝ «Ուղիղ երթուղիներ՝ Ռուսաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի քաղաքներ», «Բեռնափոխադրումներ՝ Արցախի եւ Հայաստանի բոլոր զորամասեր…» բովայդակությամբ հայտարարությունները:
Քաղաքացի Արմինե Կ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) հարկադիր կատարողի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ:
Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերը կրակ են բացել Աղդամի շրջանի մի շարք գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:
Ավելի ուշ ինքը կրկին հանդիպել է նույն ճանապարհային ոստիկանին և պահանջել է արձանագրել խախտումը, սակայն վերջինս կանչել է իր գործընկերոջը և նրա հետ միասին, իր նկատմամբ բռնություն գործադրելով, ստիպողաբար նստեցրել են ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան և տեղափոխել ոստիկանության բաժին:
Ազգային ժողովի մետ բողոքի ակցիա իրականացնող 13 քաղաքացիներ տարվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
«ԲՄՎ»-ի վարորդը թմրամիջոց էր տեղափոխում:
Կիսլովոդսկում ձերբակալվել է 14-ամյա դպրոցականի սպանության մեջ կասկածվող 19-ամյա Արտյոմ Հակոբյանը: Ալեքսանդրա Օ.-ի այլանդակված մարմինը հայտնաբերվել էր մարտի 5-ին: Աղջկան սպանել էին քարերի հարվածներով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, հայտնաբերվել է շուրջ 250 գրամ «մետանֆետամին» տեսակի թմրամիջոց, մեղադրանք է առաջադրվել 4 անձի։
Գործարար Փայլակ Հայրապետյանը բողոքարկել է ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Փայլակ Հայրապետյանին պարտավորեցրել էին «զանգվածային լրատվության նույն միջոցով հերքել փաստացի տվյալները, որոնք դատարանը համարել էր զրպարտություն: Փայլակ Հայրապետյանի դեմ հայց էր ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և բռնագանձել 1 մլն դրամ:
Մարտի 9-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարեն Ն.-ին:
Տեխնիկական խնդիրներով պայմանավորված, ընկերության 1-85 հեռախոսային կենտրոնը չի գործելու ս.թ. մարտի 12-ին ժամը 14.00-ից մինչեւ մարտի 14-ը ժամը 8.00-ն: Արտակարգ պատահարների պարագայում հասանելի է լինելու հեռախոսային կենտրոնի հետեւյալ՝ 055.95 51 19 բջջային հեռախոսահամարը:
Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ անձնագրով վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննություններին մասնակցած անձի ինքնությունը։
Մոսկվայում չորսամյա աղջնակի սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովային տեղափոխել են Բուտիրկա քննչական մեկուսարանին կից հոգեբուժական հիվանդանոց, որտեղ նա կգտնվի բժիշկների հսկողության ներքո: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Մարտի 10-ին, ժամը 14.35-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի բակում՝ տնամերձ հողամասում, ակտիվացել է սողանքային երևույթ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 31-ամյա կնոջն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձին ինքնությունը։
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 24-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի /սպանության փորձ/ 1-ին մասի և 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքներով հետախուզման մեջ գտնվող, 1989 թ. ծնված Դավիթ Հ.-ն կամավոր ներկայացել է ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժին:
«Կարծում եմ, որ այստեղ մարդու իրավունքների պաշտպանն էլ իր դիրքորոշումը պիտի արտահայտի: Ծավալուն փաստաթուղթ է, բայց շատ արագ ենք ամեն ինչ անում, որովհետև այսքան մեծ ծանրաբեռնվածության պայմաններում փորձում ենք սա էլ անել: Մեր դիրքորոշումը չհնչեցնենք»:
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 9-ին, ժամը 10.45-ին, Տաշիրի Անի թաղամասից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Համլետ Զ.-ն:
Նյութերը, որոնք նախատեսվել է հրապարակել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում, տեղ կգտնեն տարեկան զեկույցում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության շրջանակում ներկայացրել է վարչության նորանշանակ պետ Հրայր Անտոնյանին:
Մարտի 11-ի գիշերը, 12-13-ը, մարտի 14-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ի օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, մարտի 14-ի ցերեկը, մարտի 15-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մարտի 9-ին պաշտոնանկ է արել Գյումրու «Մուշի» բաժնի ոստիկանապետ Խորեն Բարխոյանին: Նա տեղափոխվել է մայրաքաղաք:
Մարտի 10-ին, ժամը 13.31-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 104 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեղեկացնում ենք, որ քրեակատարողական ծառայությունում ընթացող համակարգային բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով 2016 թվականի մարտի 11-ից կմեկնարկի կալանավորված անձանց և դատապարտյալներին առցանց եղանակով ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցելու գործընթացը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ 2016թ. մարտի 10-ի ՀՀ կառավարության հերթական նիստում հավանության է արժանացել «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը: