«Երբ վնասակար նյութերի քանակը չափող սարքեր տեղադրեցին, մեկ շաբաթ շատ լավ էր, հոտ ընդհանրապես չկար, հենց դրանք տարան, հոտը նորից սկսվեց: Դրանք տարան, որ ստուգեն ազոտի միացումների, ամոնիակի քանակը»:
Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Սյունիքի մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի` զինվորական ծառայությունից տարկետում ստանալու պատճառների վերաբերյալ Panorama.am-ի հարցմանը:
Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ում անունը կապվում է հայտնի սեքս-սկանդալի հետ, արդեն վերադարձել է Հայաստան:
Բանտարկյալների տեղափոխոող ավտոբուսը ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում բախվել է բեռնատարի, մոտ 20 մարդ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Այսօր էլ երիտասարդական ձեր ավյունով, ձեր անսպառ եռանդով ու կարողություններով, ցանկացած մարտահրավերի դիմակայելու ձեր պատրաստակամությամբ դուք շարունակում եք մնալ մեր երկրի ու մեր մայրաքաղաքի առաջընթացի և զարգացման ամենակարևոր օղակներից մեկը:
Անուշ Հովհաննեսի Մարտիրոսյանը ծնվել է 2003թ. Արարատ քաղաքում: Մինչև մեկուկես տարեկանը երեխայի վիճակը նորմալ է եղել, սակայն հետո նրա մոտ ախտորոշվել է Մանկական ուղեղային կաթված:
Ըստ ցուցմունքի Վ. Պերմյակովը բազայի տարածքը լքել է գիշերը՝ 2.00- 2.30 սահմաններում:
Իրեն ուղղված հարցերին Վալերի Պերմյակովը հիմնականում «այո» կամ «ոչ» է պատասխանում:
Հրադադարի ամենօրյա խախտումները իրականացվում են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականենատերից: ՀՀ պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր ներկայացնում է խախտումների վիճակագրությունը:
Ինչպես տեղեկացրել ենք՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայում մեկնարկել է Վալերի Պերմյակովի գործով դատաքննությունը:
Օգոստոի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Մեկնարկեց Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի բոլոր անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը։
Օգոստոսի 11-ին, ժամը 17.11-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թեմո Գվասալիան ձերբակալվել էր մայիսի 14-ին՝ վրաց-աբխազական սահմանին գտնվող Ռուխի գյուղում։
Մոսկվայում 6 տարի և 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացից դեռևս տեղեկություններ չկան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հ. Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
Ծանր և երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիք-Շահնազարյանը:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ չունենալով իրավասություն և համապատասխան ընթացակարգ՝ հետ կանչելու Նիկողոսյանին շնորհված «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալները, պաշտպանության նախարարը Նիկողոսյանից հետ է պահանջել նրան նվիրված անվանական զենքը և մի քանի այլ անվանական նվերներ: Նշենք, որ նախկինում նախարարության և Նիկողոսյանի հարաբերությունները շատ ջերմ են եղել, սակայն Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման վերաբերյալ Նիկողոսյանի հայտարարությունները զայրացրել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ինչի արդյունքում էլ նա հետ է վերցրել իր նվերները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ 1in.am-ի կայքում
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/08/11/599597/ © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Հայկական լրատվամիջոցները հղում կատարելով իրանական ու վրացական լրատվամիջոցներին՝ տեղեկացնում են, որ Իրանը մտադրություն ունի չորացող Ուրմիա լճին կենդանություն հաղորդել Հայաստանից ու Վրաստանից բերված ջրով: Իրանցի պատգամավոր Ալի Ալիլուին իրանական մամուլին տված հարցազրույցում ասել է, թե կողմերը տվյալ հարցի շուրջ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել: Պայմանավորվածության համաձայն՝ Կուր գետի ու Սևանա լճի ջուրը պետք է մղվի […]
Քննության տվյալներով՝ Տավուշի մարզի բնակիչներ 1971թ. ծնված Ա.Խանաղյանը և 1957թ. ծնված Ա.Աթոյանը վաղ առավոտյան «Մնգլտեղեր» կոչվող հանդամաս են գնացել՝ փորսուղ տեսակի կենդանու որս կատարելու համար։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օգոստոսի 10-ին, ժամը 16.15-ին, «Սուրմալու» տոնավաճառից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սեյրան Մ.-ին:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակցի կողմից 2015 թվականի հուլիսի 15-ին հիշյալ հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի սենյակում կատարված ստուգումներով հայտնաբերվել և առգրավվել են խոշոր չափերով «դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբեր:
Օդի ջերմաստիճանը 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, արևելյան շրջաններում` 4-6 աստիճանով:
Օգոստոսի 10-ին, ժամը 21.10-ին, Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ քաղաքացի Գառնիկ Գ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ 2014թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 05:00-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ ապօրինի պահվել է մինչև նույն օրվա ժամը 20:00-ն: Բացի այդ, մինչ բերման ենթարկվելը, ոստիկանները վերցրել են իր բջջային հեռախոսը, իսկ ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում իր մոտ բջջային հեռախոս չի եղել:
Ճշմարիտյանը մշտապես խոսում է մարդակենտրոնությունից, բայց իր գործողություններով ապացուցում հակառակը՝ հնարավորինս հեռու սպառողից, սպառողի իրավունքներից և սպառողի խնդիրներից:
Օգոստոսի 10-ին, ժամը 18.16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 69 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է գազի բալոն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղում անցած գիշեր լարված իրավիճակ է եղել՝ ոստիկանները ձերբակալ են լճում ձուկ որսացող գյուղացիներին: Բնակիչներն իրենց խնդիրների մեջ մեղադրում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանին, ում հիմնադրած «Լճեր» ընկերությունն լճում ձուկ որսալու արտոնագիր ունի:
Մահացել է ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ գաղափարաքարոզչական բաժնի պետ, Արցախյան ազատագրական շարժման ակտիվիստ, գրող, հրապարակախոս Հակոբ Հակոբյանը:
Դուք 2014թ. հունիսի 11-ի N 2222Ա որոշմամբ Երևանի քաղաքապետի բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով, պարգևատրել եք Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին Երևան քաղաքում հասարակական ակտիվ գործունեություն ծավալելու համար: