Հակառակորդի դիպուկահարի կրակոցից Վայոց Ձորի մարզում պայմանագրային զինծառայող է զոհվել. shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Վայոց Ձորի մարզի Վայքի սահմանապահ դիրքերում հակառակորդի դիպուկահարի կրակոցից մահացել է 25-ամյա Արամ Վաղինակի Օհանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս պայմանագրային զինծառայող էր և ծնունդով Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղից էր: