Հրդեհ Րաֆֆու փողոցում
Մայիսի 14-ին, ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 111 հասցեում գտնվող «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին պատկանող պահեստների մոտակայքում՝ բաց տարածքում, այրվում է պահեստավորած փայտ։
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.16-ին, մարվել՝ 17.32-ին։
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ռաֆֆու փողոցի թիվ 111 հասցեում գտնվող «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ ընկերության տարածքում «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ին պատկանող հատվածում (մոտ 1000 քմ) այրվել են մոտ 15 հատ փայտյա էլ. սյուն, 27 փայտյա կոճեր (մալուխի պաշտպանիչ պլաստմասսե խողովակով փաթաթված), 3 տրանսֆորմատոր՝ 2 օդափոխիչ, 4 հերմետիկ երկաթյա վահանակ, մոտ 150 գովազդային վահանակներ և մոտ 500 քմ խոտածածկույթ (2 օջախով), ջերմահարվել են 9 փայտյա կոճեր (մալուխի պաշտպանիչ պլաստմասսե խողովակով), 12 տրանսֆորմատոր և գելային մարտկոցներ (մոտ 60 հատ):