Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը զանգվածային ծեծկռտուքի արդյունքում կան զոհեր

Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը տեղի ունեցող զանգվածային ծեծկռտուքի հետևանքով կան զոհեր: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է աղբյուրը Շտապ օգնության ծառայությունից: Նրա խոսքով՝ հրաձգությամբ ուղեկցվող կռիվը տեղի է ունենում գերեզմանատան կենտրոնական մուտքի մոտ: Աղբյուրն ընդգծել է, որ տուժածների մոտ հրազենային վնասվածքներ են: Կրակոցներն այս պահի դրությամբ շարունակվում են:

«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ ծեծկռտուքի ընթացքում հրազեն է կիրառվել, այդ իսկ պատճառով կան մի քանի զոհեր ու վիրավորներ, որոնց տեղափոխում է «Շտապ օգնությունը»,- հայտնել է գործակալության աղբյուրը:

Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը մոտ 150 մարդու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Հնչած կրակոցների արդյունքում կան վիրավորներ ու տուժածներ:

Ըստ նախնական տվյալների՝ բախումները տեղի են ունենում մի քանի խմբերի միջև, ընդհանուր առմամբ կա մոտ 150 մասնակից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031