«Պարտադրանքը եթե միայն մեր ու մեր ընտանիքների նկատմամբ լիներ, էլի կհասկանայի, բայց պահանջն այլ է. ասում են՝ բացի ձեր ընտանիքի անդամներից, պետք է բերեք նաև հարևան-բարեկամների անձնագրերը՝ մեկառմեկ նշելով այն տեղամասի հասցեն ու համարը, որտեղ քվեարկելու են նրանք»,- պատմեց ոստիկաններից մեկը։
Այժմ ընթանում է «Էյր Արմենիայի» պարտատերերի ցանկի ճշգրտման գործընթացը, որից հետո, եթե ավիաընկերությունը չի ցանկանում սնանկ ճանաչվել, ապա պետք է առողջացման ծրագիր ներկայացնի: Սակայն ստեղծված իրավիճակում կարծես թե լավատեսության որեւէ հիմք չկա:
«Հատիսի Լանջին» ռեստորանային համալիրում հարսանյաց արարողության ժամանակ մի խումբ անձանց թունավորման դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Շարքային սակրավորին մեղադրյանք է առաջադրվել այն բանի համար, որ մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողից զորամասում նրա մասին արատավորող տեղեկություններ տարածելու՝ վերջինիս նկատմամբ սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ կատարելու տեսագրությունները հրապարակելու և ոչ նպաստավոր պայմաններ ստեղծելու սպառնալիքով՝ կատարել է շորթում՝ վերջինիցս պահանջել և ստացել է 15.000 դրամ, մեկ այլ անգամ նույն սպառնալիքով պահանջել և երկու անգամ ստացել է 30.000 դրամ, ապա՝ 300.000 դրամ:
Ինտերնետով հնարավո՞ր է մեղքերի խոստովանություն կատարել: Պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը:
8-ամյա զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, կապի ուսումնական պարապմունքների ժամանակ իր առողջությանը վնաս է պատճառել` կուլ է տվել ծայրը ջարդած ասեղի կտոր, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Ծանր հանցանքի մասին խոստովանություն լսելուց հետո հոգևորականը կարո՞ղ է բացահայտել այն ոստիկանությանը: Պատասխանում է Տ. Գարեգին աբեղա Հարությունյանը:
Դպրոցն ավարտեց, ուզում էր ռադիոտեխնիկ սովորել, դե էն ժամանակ մեր մոտ հարգի մասնագիտություն էր, էլի: Ասացինք՝ ամուսնացի: Ասաց՝ դեռ ժամանակը չէ, կգնամ, Հայրենիքը կպաշտպանեմ, կգամ, խաղաղություն կլինի, կամուսնանամ: … Մայրս գնաց Ղարաբաղ, ասաց, որ Դավիթը գա, ինձ Ղարաբաղում ավելի հեշտ կգտնի: Իրեն էնտեղ մահվան թուղթ տվել են, ինձ էստեղ ասել են, որ անհայտ կորածների ցուցակի մեջ է: Ղարաբաղում էլ ինձ ասացին, որ անհայտ կորածների ցուցակում է: Դե սպասում եմ, էլի:
Նոյեմբերի 21-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի ծակած վերքով, անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել 1977 թ. ծնված Աշոտ Խ.-ն:
Դժբախտ դեպք է, կյանք է, բոլորի հետ կարար պատահեր, բոլորս էլ մարդ ենք: Եթե ինքը լիներ վատ, անփույթ վարորդ, ես իրեն չէի պահի: Բայց ինքը շատ լավ վարորդ էր: 5 տարի աշխատել ա իմ մոտ, ոչ մի խնդիր չի եղել իր հետ կապված, շատ նորմալ աշխատել ա: Իմ իմանալով ինքը չի քնել, ուղղակի ձեռքից հեռախոսն ընկել ա, կռացել ա, որ հեռախոսը գետնից վերցնի, ձախ ձեռքով ռույլը բռնած ա եղել, մի թեթեւ ռույլը ֆռացել ա ու էլ չի կարողացել դզի:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քրեական գործով նախաքննություն իրականացրած ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննիչը քրեական գործի ընթացքն իր օգտին լուծելու համար 2014 թվականի սեպտեմբերին իրենից պահանջել է 22 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:
Ալյուրը երկաթի սուլֆատով հարստացնելը մարդու օրգանիզմում կարող է հանգեցնել օստիոպորոզ հիվանդության առաջացմանը, որը ոսկրամկանային համակարգի խրոնիկ զարգացող հիվանդություն է:
: Նիստում, ի թիվս այլ հարցերի քննարկվել են դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դատախազական լիազորությունների իրականացմանն առնչվող հարցեր:
Նոյեմբերի 23-ին, ժամը 11.45-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Համացանցում է հայտնվել մի խումբ փաստաբանների մասնակցությամբ տեսահոլովակը« որտեղ վերջիններս «Ոչ» են ասում առաջարկվող սահմանադրական փոփոխություններին՝ պատճառաբանելով, թե ինչու:
Զինծառայող Ա.Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նոյեմբերի 9-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել Վ. Հ.-ի տնից 370.000 դրամ արժողության ոսկյա զարդեր գողանալու մասին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին հետևել մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները` խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները:
Նոյեմբերի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ կրթագիտական համակարգի զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 21-ին, ժամը 2.20-ին, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Նորաշենիկ գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Վարդիթեր Շ.-ին:
Մի քանի օր առաջ մահացել է Լոռու մարզի Մղաթ համայնքի համայնքապետ Վաչագան Նավասարդյանը:
Նոյեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 22-ին, ժամը 20.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 15-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 21-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Անդրեյ Սահակյանը փայտը ավտոմեքենայի մեջ լցնելու ժամանակ, ավտոմեքենայում գտնվող զենքի պատահական կրակոցից, մահացել է:
Քառասուն տարվա վաստակաշատ մանկավարժ Աիդա Պետրոսյանն այսօր ունի մեր օգնության կարիքը: Դժբախտ պատահարի հետևանքով կինը դարձել է հաշմանդամ:
Վարդաշեն ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը «Ընդդիմության միասնական շտաբ»-ին է ուղարկել հետևյալ բովանդակությամբ կոչը և խնդրել է այն հրապարակել իր անունից:
Այս տարուան Մայիս 21ին, առանց որեւէ հիմնաւորման, Երեւանի Զուարթնոց օդակայանին մէջ՝ հայրենիք մուտքս արգիլուեցաւ: Աւելի քան 12 ժամ օդակայանին մէջ զիս «բանտարկելէ» յետոյ, հակառակ կամքիս, Ձեր պաշտօնեաները զիս նոյն օդանաւով վերադարձուցին Փարիզ: