
Միայն ինֆորմացիայով կարող ենք աջակցել Վերին Լարսում հայտնված ՀՀ քաղաքացիներին. ՀՀ դեսպանություն. news.am

Հորդառատ անձրեւներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի եւ Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին փակման հետեւանքով խցանման մեջ հայտնված ՀՀ քաղաքացիներին Վրաստանում Հայաստանի դեսպանատունը միայն օգտակար ինֆորմացիա տրամադրելով է կարողանում օգնել: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի օգնական Անի Հայրապետյանը: Նրա խոսքով, դեսպանությունն անընդհատ կապի մեջ է վրացական կողմի հետ եւ ամեն ինչ փորձում է անել ՀՀ քաղաքացիներին օգնելու համար:
«Այս պահին տարածքում անհրաժեշտ տեխնիկան աշխատում է, ճանապարհը հնարավորինս արագ վերականգնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ են կանգնել դժվարությունների առջեւ, որը շատ ցավալի է, մեզ շատ են զանգահարում, բայց, ցավոք սրտի, դեսպանությունն այս իրավիճակում միայն ինֆորմացիայով կարող է աջակցել, մենք անընդմեջ կապի եմջ ենք վրացական կողմի հետ: Այս պահին մեր ունեցած տեղեկություններով դեռ 12-13 օր ճանապարհը փակ է լինելու»,-ասաց նա:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: