Բաժիններ՝

Լարսի փակվելու պատճառով Սոչիում մնացած հայ երեխաները երեկոյան կուղևորվեն Երևան

«Սոչի. արվեստ. խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Սոչի մեկնած հայկական «ՀայԱրտ» համույթի սաները, նրանց մանկավարժներն ու ծնողները հունիսի 28-ին`ժամը 19:00-ին լաստանավով կուղևորվեն նախ` Բաթում, ապա` Երևան: Նրանք Ռուսաստանից վերադառնալու դժվարություններ ունեին Վերին Լարսի անցակետի փակվելու հետևանքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Բաթում հասնելուն պես, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը՝ նախարարի հանձնարարությամբ, երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին ավտոբուսով կտեղափոխի Երևան:

Նշենք, որ հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացրել են, որ ստեղծվել է օպերատիվ խումբ, որը, տեղում ուսումնասիրելով իրավիճակը, հայտնել է, որ ճանապարհի վերականգնողական աշխատանքները կտևեն ավելի քան 10 օր:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս