Ծեծկռտուքի ժամանակ Յ.Մանուչարյանը ոտքով երկու անգամ հարվածել է Հ.Զաքարյանի դեմքին: Առաջին հարվածը հասցրել է Հարություն Զաքարյանի ճակատային աջ հատվածին, երկրորդը՝ աջ աչքին, որն ուղեկցվել է աջ աչքի տեսողության կորստով: Արդյունքում՝ Մուշեղ Զաքարյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության, իսկ Հարություն Զաքարյանի առողջությանը՝ ծանր վնաս։
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել Իջևան քաղաքի երկու առանձնատները սնուցող գազահաշվիչ սարքերը գողանալու մասին:
Նոյեմբերի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին սպասվում են տեղումներ:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. նոյեմբերի 24-ին, 87 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, «Երևանի պատվավոր քաղաքացի», Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
Նոյեմբերի 24-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 81 շենքի մոտ գտնվող անասնագոմում դի կա:
«Նոր Հայաստան» ճակատը հայտարարություն է տարածել, թե ոստիկանության ծառայողներն այցելել են իրենց ակտիվիստներից մեկի ծնողների բնակարան՝ դրանից հետևություն անելով, թե ուժային մարմինները գաղտնալսում ու հետևում են ակտիվ ընդդիմադիր քաղաքացիներին:
Նոյեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
Վարդուհի Վարդերեսյանի կյանքն իսկական նվիրում էր մշակույթին, մասնավորապես թատրոնին ու կինոյին, որտեղ խաղացած բազում անկրկնելի դերերով ու կերպարների ինքնատիպ մարմնավորումով նա զարգացրեց հայկական դերասանական արվեստի լավագույն ավանդույթները:
Նոյեմբերի 24-ին, ժամը 13.27-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են գնացքը և «ՎԱԶ-2107» մակնիշի ավոտմեքենան:
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում քննարկվել է Քր. դատ. օր.-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի քննության արդյունքում ՀՀ Սահմանադրական դատարանի 19.11.2015թ. կայացրած որոշումը:
«Էս մարդը խաբում ա. ձերբակալեք էս կարգի չինովնիկներին». Հրանտ Բագրատյանը՝ ԱՎԾ պետի մասին:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին, «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հայրը եւ նրա ներկայացուցիչը երեկ հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե եւ ծանոթացել հանձնաժողովում ընդգրկված փորձագետների ցանկին:
168.am-ին ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ գործն այսօր կուղարկվի դատարան:
«Շատ հետաքրքրիր բացահայտում արվեց, որ աղքատությունը հարաբերական հաստատություն է՝ նայած, թե ինչ գործիքներով ենք չափում աղքատությունը: Պարզվում է, եթե չափում ենք այս օրերին Վաշինգտոնից ժամանած մեր հյուրերի բերած գործիքով, ապա Հայաստանում աղքատ բնակչություն չկա, մենք բոլորս հարուստ ենք: Եթե չափում ենք մեկ այլ գործիքով, ապա պարզվում է ՀՀ բնակչության 90%-ն աղքատ է: Պարո՛ն Մնացականյան, մեծագույն հարգանք ունենալով Ձեր անձի հանդեպ, սա ի վերջո քաղաքական ամբիոն է և, բնականաբար, քաղաքական հարցադրումներ պիտի հնչեն»:
Նոյեմբերի 24-ին 87 տարեկանում մահացել է հայ դերասանուհի, ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները:
«Ոսկու շուկայի» աշխատակից Նելլի Հարությունյանի անհետացման դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ քրեական գործի վարույթը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառով:
Վաղինակ Շուշանյանն ի պատասխան ասաց՝ որ օրը կրակում են, իրենք մոռանում են, որ նախագահի հետ խնդիր ունեն, որովհետ «մեր զինվրի համար սաղս էլ սուս ենք մնում»: Այս խոսակցությունը սկսած տղամարդն ասում է. «Բա իմ ասածն ի՞նչ է, թող ընդեղ էլ տենան, որ ստեղ ամեն ինչ տոչնի ա»: Վ. Շուշանյանը չի համաձայնում. «Բայց որ տոչնի չի, ուզում ենք տոչնիացնենք, վա՞տ ա»: Տղամարդը անմիջապես հակառակվում է. «Էդ ո՞ր երկրում ա տոչնի»: «Ոչ մի տեղ, բայց բոլ ի մենի ապրում են,- ասում է Վ. Շուշանյանը՝ շարունակելով,- Ախպեր, դե եկեք ես չեթայի հոսանքի գնի դեմ պայքարեի, նորմա՞լ էր»:
Ոստիկանությունը փոխում է մարտավարությունը. աննախադեպ վնասազերծումներ հանցանքի պահին:
Հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու հյուսիսում ռուսական ինքնաթիռի կործանումը, որը, ինչպես հետագայում պարզվեց, ահաբեկչության հետեւանք էր, շատերին է ստիպել Փոխել Եգիպտոս այցելելու մտադրությանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ria.ru-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Եգիպտոսի «Սինաե» համայնքի «Էլ Արիշ» հյուրանոցում երկու պայթյուն է տեղի ունեցել: Կա մեկ զոհ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝այս տարվա համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնի արդյունքում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ից 22-ը, հավաքվել է ընդամենը 1 միլիոն 300 հազար եվրո գումար։ Իհարկե, այդ գումարն էլ խոստումների ձևով է, և սովորաբար վերջնական թիվը ավելի պակաս է լինում։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ:
Ժամը 06:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի բնակիչ, 31-ամյա Իշխան Դավթյանը Սեբաստիա և Արմին Վեգներ փողոցի խաչմերուկում, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի հարևանությամբ, իր վարած Mitsubishi մակնիշի 78 QQ 787 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Հիշեցնում ենք, որ 27.10.2015 թ. հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց նախնական ցուցակները:
Մեր թղթակիցը փորձել է հենց «Այո»-ի Քանաքեռ Զեյթունի շտաբից մեկնաբանության ստանալ՝ արդյոք շտաբը մարդիկ ուղարկո՞ւմ է տարբեր հասցեներով, բնակիչների դիրքորոշումը ճշտում։ «Այո»-ի շտաբի կայքում նշված է, որ Քանաքեռ-Զեյթունի շտաբի պատասխանատուն թաղապետ Արտակ Հանիսյանն է։
Շենգավիթ» ԲԿ-ում նորածնի մահվան հերթական դեպքն է արձանագրվել: Նոյեմբերի 19-ին ծննդկան Լարիսա Շահբազյանի մոտ 36 շաբաթվա հղիությունից հետո արձանագրվել է պտղի մահացության դեպք: Ըստ կնոջ հարազատների` 26-ամյա աղջկան «Շենգավիթ» ԲԿ են ուղեգրել «Արմավիր» բժշկական կենտրոնից:
Նոյեմբերի 15-ին տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը մերժել է օդային միջանցք տրամադրել Գյումրիի օդանավակայանից օդ բարձրացած ռուսական АН-124 բեռնատար օդանավին։