Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Համլետ Խ.-ին:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 07.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գառնու փողոցի թիվ 4 շենքի մոտակա մթերային կրպակում:
Դեկտեմբերի 3-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով:Դեկտեմբերի 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք, մերկասառույց և տեսանելիության անկում:
Գագիկ Սուրենյանի խոսքով, սպասվող ձյան տեղումները ուղեկցվելու են ուժեղ քամիներով, հանրապետության առանձին հատվածներում սպասվում է ուժեղ քամի՝ 20-25 մ/վ արագությամբ: «Լեռնային շրջաններում եւ լեռնանցքերում կդիտվի տեսանելիության անկում, բուք, ճանապարհները կպատվեն մերկասառույցով»,- ասաց նա:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով պատժիչ գործողությունների:
Երևանում սկսվել են բողոքի շուրջօրյա ակցիաներ, գրում է «Գրուզիա օնլայն»-ը: Նշվում է, որ Հայաստանի ընդդիմությունը հանդես է գալիս Հայաստանում անցկացվելիք սահմանադրական բարեփոխումների դեմ:
Ցանկացած երկիր կարող է սկիզբ դնել բռնկմանը կամ վերջինիս դեմ պաշտպանությանը։ Միայն հարցին գլոբալ մոտեցում ցուցաբերելով հնարավոր կլինի պրոակտիվ կերպով հաղթահարել նման խնդիրները։ Իսկ գլոբալ մոտեցում ասելով ի նկատի ունենք ԱՄՆ փորձագետների ներկայիս առաքելությունը տվյալ նախաձեռնության շրջանակներում,-իր բացման խոսքում նշեց Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան պարոն Քլարկ Փրայսը։
Դեկտեմբերի 2-ին, ժամը 03.05-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Չերեմուշկա թաղամասում այրվում է վագոն-տնակ:
անկողնային հիվանդ է, ծեծի է ենթարկել որդին՝ Հայկազը: Վերջինս էլ հարևանների մոտ հայտարարել է, թե հայրն է իր մորը ծեծել:
Վերաքննիչ դատարանն այսօր անորոշ ժամկետով հետաձգեց Բուդաղյանների բողոքի քննությունը: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի կողմից դատարան են ներկայացվել փաստաթղթեր, ինչից հետո նոր փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն է առաջացել:
Ազատության հրապարակում այս պահին տեղի է ունենում «Նոր Հայաստան» շարժման ասուլիսը, որի ընթացքում գյումրեցի Եղիշեն պատմեց, որ Գյումրիից Երևան չեն կարողացել միկրոավտուբուսով գալ, որովհետև ըստ նրա` վարորդներին սպառնում էին. «Մի դուխով վարորդ միայն ժամը 19։00-ին համաձայնեց մեզ տեղ հասցնել և ժամը 21-ի սահմաններում արդեն այստեղ էինք, այնինչ ժամը 15։00-ից ուզում էինք Երևան գալ»։
Դեկտեմբերի 2-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՎՊ Առաջին, Երկրորդ, Հինգերորդ և Իններորդ վարչությունների աշխատակիցները և նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները:
Զինված հանցախումբը հարձակվում է Հովհաննիսյանի վրա, որը փորձում է պաշտպանվել, որքան կարող է, սակայն ստանում է մարմնական ծանր վնասվածքներ: Այդ ընթացքում գործին միջամտում են ՀՊՄՀ անվտանգության աշխատակիցները, և ժամանում է ոստիկանությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2 -ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով պլանային անջատումներ են լինելու մայրաքաղաքում և մարզերում: Այս մասին տեղակացնում է ՀԷՑ-ի կայքը:
Գերմանիայի Բունդեսթագը 2015թ. մայիսի 21-ին որոշում է կայացրել նախկին խորհրդային ռազմագերիներին խորհրդանշական դրամական նպաստ տրամադրելու մասին: Խորհրդային զինված ուժերի այն անդամները, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ 1941թ. հունիսի 22-ից մինչև 1945թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են գերմանական ռազմական գերության մեջ, կարող են մեկանգամյա՝ 2.500 եվրո դրամական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել:
Ազատության հրապարակում գիշերել է շուրջ 35 մարդ` ներառյալ հանրահավաքը համակարգող Գարեգին Չուգասզյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնք մնացին հրապարակում մինչև վերջ` առավոտ, իսկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը, աջակիցների խնդրանքով, առավոտյան ժամը 4-ին լքել է հրապարակը` այն ձևակերպմամբ, որ իրեն այսօր ծանր օր է սպասվում:
Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը, որը ծագումով Քեսաբից է եւ բնակվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, այն անձանցից է, որ շփվել է վերջերս բացահայտված «հանցավոր խմբի» անդամ Արթուր Վարդանյանի հետ։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Կոշ» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Ռ.Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 2-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը:
Ռուսական առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են Ազատության հրապարակում մեկնարկած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից դեկտեմբերի 1-ին հրավիրված հանրահավաքին:
Ի՞նչ են խորհրդանշում թեմի առաջնորդի գավազանի երկու օձերը: Եվ առհասարակ, գավազան ունենալու իրավունք ո՞ր հոգևորականներն ունեն:
Տավուշի մարզի Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցներից քաղաքացիական մեքենա է այրվել:
Հայ Առաքելական եկեղեցում գործածվող խունկը պատրաստվում է Մերձավոր Արևելքում աճող խնկի ծառի խեժից:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև 18:00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Իսակովի պողոտա 1-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
Պատրաստված ֆիլմերը ցուցադրվում են Արցախի դպրոցներում։ «Խորենացի. ազգային և հոգևոր արժեքների ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արտակ Ղուլյանը նկատում է, որ արձագանքը բավականին մեծ է. «Այս տեսանյութերի պատրաստումն ու դրանց ցուցադրությունները կրթօջախներում նպատակ ունեն վերարժևորել, վերագնահատել մեր հաղթանակները»։
«Նոր Հայաստան»-ի և «Ընդդիմության միասնական շտաբի» հանրահավաքը Ազատության հրապարակում:
10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված, Երեւանի 19-ամյա բնակիչ Արթուր Հակոբյանը դեպքից նոր մանրամասներ է պատմել հարազատներին:
Հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված և ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, «մեր քաղաքում ազատ քայլելու» և համանման այլ պատճառաբանություններով շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված Մելիք-Ադամյան փողոց և արգելափակել հարակից Հանրապետության փողոցի երթևեկությունը:
Հայաստանի Հանրապետության Ոստիկանության համակարգի՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը այս տարվա հոկտեմբերին այցելել էր ՀՀ ոստիկանության Շիրակի ՄՎ Մուշի բաժնի ՁՊՎ։