
Ժիրայր Սէֆիլյանին կալանավորելու դեմ բողոքը չքննվեց

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր չքննեց անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը: Սէֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեկ ժամից ավելի է, ինչ սպասում է, որևէ տեղեկություն չկա, ուստի նպատակահարմար չի գտնում այլևս սպասել:
«Գոնե պետք է մարդկային վերաբերմունք լինի, դուրս գան, որևիցե տեղեկություն հայտնեն` ասեն մոտավորապես այսինչ ժամին կքննվի: Նման վերաբերմունքն ինձ համար անընդունելի է»,- ասաց պաշտպանը: Նշենք, որ Ժիրայր Սէֆիլյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրել էր Երևանի Արաբկի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: