Սերժ Սարգսյանը Վալերիկ Քոչարյանին նշանակել է ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերիկ Քոչարյանին ՀՀ  պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.
Գնդապետ Վալերիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար»։

 

Տեսանյութեր

Լրահոս