Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը վարույթ է ընդունել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի դեպքով հարուցված քրեական գործը: Նոյեմբերի 27-ին քրեական գործը մակագրվել էր այս դատավորին, իսկ նոյեմբերի 30-ին նա որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու մասին:
Ըստ Ս. Ներսես Շնորհալու կանոնի. «Արյան մերձավորություն ունեցող ազգականների պսակը ևս թող ոչ ոք չօրհնի, եթե երկու կողմերը չորրորդ սերնդի ամբողջությունը կատարելապես չունեն…
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում սահմանադրական հանրաքվեի տեղամասերում ձայների գերակշիռ մասը ստացել է «Այո»-ն:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վկաներից մեկը, ով տղամարդու որդու կինն է, հայտնել է, որ ամուսնու հայրը շուրջ 15 տարի տառապել է հոգեկան հիվանդությամբ և հաշվառված է բժշկական կենտրոնում: Դեպքի օրն ինքը տան հյուրասենյակում հեռուստացույց է դիտել: Այդ օրն ամուսնու հայրն անհանգիստ է եղել, որի պատճառով նրա կինը քնել է հյուրասենյակում գտնվող թախտի վրա: Ինքը երեխաներին պառկեցրել է քնելու, որից հետո հյուրասենյակում դիտել է հեռուստացույց, իսկ ամուսնու հայրը քնել է հյուրասենյակի կողքին գտնվող ննջասենյակում: Այդ ընթացքում ամուսնու հայրը հինգ րոպե ընդմիջումով երեք-չորս անգամ մտել է հյուրասենյակ, վառել է ծխախոտ և դուրս եկել:
«Բոլորս էլ գիտենք, որ մեզ մոտ գերակայությունը տրվում է տղամարդկանց` գրեթե բոլոր ոլորտներում։ Մենք գիտենք, որ հայ կինը բոլոր դարաշրջաններում եղել է ընտանիքի պահապանը, երեխաների դաստիարակողը և դեպի կրթություն տանողը։ Որտեղ կինը ոտք է դնում, այնտեղ ծաղկունք է ապրում։ Կարծում եմ, որ կինը շենացնողն է ամեն հարցում։ Մեր ղեկավարները պետք է մտածեն նաև այդ ուղղությամբ և առավել շատ կանանց ներգրավեն երկրի կառավարման գործում։ Սա մի փոքրիկ քայլ է` դեպի այդ մեծ փոփոխությունը»:
Եթե մեղավոր մարդը նահատակվի չարչարանքներով, նա անմիջապես սուրբ կդառնա՞: Պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը:
Քուվեյթի հայկական համայնքի տագնապին հայերին ժամանակ էր տրվել ազատել այն շենքը, որը տասնամյակներ շարունակ ծառայել է իբրև հայկական եկեղեցի և առաջնորդարան: Շենքը, որ հայերն օգտագործում էին վարձակալական հիմունքներով, պատկանում է քուեյթցի արաբի:
2014 թվականի ապրիլի 24-ին Արմավիր քաղաքում քաղաքացի Սամվել Հ.-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է համաքաղաքացի Օհան Հ.-ի և վերջինիս ընկերների հետ:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում՝ «Ադորա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 15.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:16-ին, ահազանգ է ստացվել, որ զինված հարձակում է տեղի ունեցել «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկի նկատմամբ:
Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է հայկական կողմի ականանետային կրակից ոչնչացվում թշնամու առնվազն երեք բազա և մի քանի զինծառայող:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Տիչինայի փողոցի թիվ 150 տան մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1992 թ. ծնված Անահիտ Ս.-ին:
Րոպեներ առաջ, «Նոր Հայաստանի» Ազատության հրապարակում անցկացված տեղեկատվական ասուլիսի ավարտից անմիջապես հետո, ոստիկանությունը առանց որևէ պատճառաբանության և հիմքի բերման է ենթարկել ասուլիսին ներկա «Նոր Հայաստանի» աջակից երիտասարդներից Արսեն Նիկողոսյանին, որը ասուլիսի ավարտից հետո հեռանալիս է եղել հրապարակից։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Ահա մենք, մեր տեսակը և այն բոլոր վշտակոց տարիները սկսած ցեղասպանությունից մինչև երկրաշարժ և վերջապես Արցախյան պատերազմում մեր թափված արյամբ վաստակած հաղթանակները, որոնք պետք է իշխեն մեր բանականությանը:
Հայկական դիրքերի վրա կրակող ցանկացած դիրք կամ նույնիսկ խորքային բազա անպատիժ չի մնում, Ադրբեջանի տարածած տեսանյութերը մեր դիրքերի ռմբակոծման մասին ուղղակի խեղկատակություն է: Երկու օր առաջ Հայկական ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի երկու թռչող անօդաչու սարք…
Ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ ադրբեջանական բանակի գնդապետի հայտարարություններն իրականության հետ ոչ մի կապ չունեն: Դրանք նրա հիվանդագին երևակայության վառ արգասիքն են և էժանագին քարոզչական հնարք: Պաշտպանության բանակը միշտ էլ աշխատել է թափանցիկ գործելաոճով և պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել առաջնային գծում տիրող իրադրության և դրա հետ կապված զարգացումների վերաբերյալ:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի։
Ադրբեջանի իրավապահ մարմինները իրականացրել են հատուկ գործողություն կրոնական ծայրահեղականների դեմ Բարդայում, հայտնում է «Ազադլիգ» թերթը:
Մոտ երկու ժամ առաջ «Պրոկրեդիտ» բանկի Կոմիտասում գտնվող մասնաճյուղի վրա զինված հարձակում է եղել։
Ժիրար Սէֆիլյանն էլ ասաց, որ օր առաջ պետք է ձերբազատվել ռեժիմից և դիմադրելու պահը կգա։ Նա հորդորեց բոլորին համբերությամբ զինվել և կգա պահը, երբ ինքը կասի` դիմադրել։
Իսկ ընտանիքի մյուս անդամների` Արինայի մոր, հոր, եղբոր և տատիկի ճակատագրերը մնում են անհայտ: Գերմանիա բնակվող Թալինի քույրը, ում մոտ ուղևորվում էր ընտանիքը, չի դիմավորել ազգականներին… Թալինի քույրն այժմ Գերմանիայից Իզմիր է գնացել` քրոջ փրկված դստեր մոտ լինելու համար:
«Նոր Հայաստանի» ասուլիսը Ազատության հրապարակում
Դեկտեմբերի 8-ին, ժամը 10.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի տանիքում:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերի 4-ին այցելել են Արցախի Հանրապետությունում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
168.am-ի տվյալներով՝ նա Անանյան Վյաչեսլավն է, ով «Նաիրիտում» աշխատել է դեռ Վահան Մելքոնյանի ղեկավարման տարիներին, երբ իրականացվեց գործարանի հիմնական թալանը: Վ.Անանյանն աշխատանքից ազատվել էր գրեթե 1 տարի առաջ, երբ կրճատվեց գործարանի աշխատակիցների մեծ մասը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամներին՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար, Հիմնադրամի խորհրդի նախագահ Անտոն Սիլուանովի գլխավորությամբ: