Սահմանադրական փոփոխությունների «Ոչ»-ի կողմնակից, պատմության ուսուցիչ, վերլուծաբան Կարպիս Փաշոյանին հեռացրել են Սիլվա Կապուտիկյանի անվան, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թիվ 145 դպրոցից:
Երջանկությունը մարդու հոգու խաղաղ, երանական հանգիստ վիճակն է: Երջանկությունն Աստծո ներկայությունն է մարդու մեջ, առանց որի մարդը չի կարող երջանիկ լինել: Ոմանք կարծում են, որ երջանկություն կապված է բարեկեցության, վայելքների, երաժշտության, արվեստի բնագավառում ինչ-ինչ հոգեկան պահանջմունքներ բավարարելու հետ:
Դատարան է ուղարկվել դանակահարության դեպքով հարուցված քրեական գործը:
«15-20 րոպե գոլորշի է արձակում, ոչ թե ջուր: Գոլորշի արտադրող գեներատորն էլեկտրական է և աշխատում է 220 վոլտով: Հետաքրքրվողները շատ են, բայց դեռևս երկու պատվեր է եղել: Այն բուժիչ է և շատ օգտակար մարդու համար»:
Հյուսիսային պողոտայում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 24 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է Փաշինյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է փաստաբան՝ քրեական գործով դատաքննության ընթացքում խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչության կասկածանքով։
Դեկտեմբերի 11-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ օպերերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1988 թ. ծնված Տիրան Հ.-ն:
Ցուցահանդեսի նպատակն է՝ ապրանքների և ծառայությունների ներկայացումը, ֆիրմաների գովազդային և իմիջային ձևավորումը, նոր գործնական հարաբերությունների հաստատումը:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 13.17-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախկին հեռուստալրագրող 32-ամյա Տիգրան Ղալեչյանի մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ: Քիմիաթերապիայի առաջին կուրսը ստացել է Երևանում, հետագա բուժումը, ոսկրածուծի փոխպատվաստումը պետք է իրականացվի արտերկրում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Տիգրանը:
Նոյեմբերի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել մի բնակարանից ձեռքի արծաթյա ժամացույց, արծաթյա մատանի և ոչ օրիգինալ սվարովսկու քարեր գողանալու մասին:
Դեկտեմբերի 8-ին, կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ, ադրբեջանական զինուժը տանկից արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը աշխատանքային այցով եղավ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, ծանոթացավ Հայաստանի հարավում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 26/29 ընտարտեղամասում հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու դեպքի առթիվ։
Դեկտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին արևելյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 08.43-ին Վանաձորի ԲԿ հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ ս. թ. դեկտեմբերի 11-ին ժամը 22.40-ի սահմաններում թունավորման նախանշաններով իրենց մոտ է հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7 շենքի բնակիչ` 1980 թ. ծնված Մ. Գ.-ը:
Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
Մի հրամանատարն էլ առհասարակ ղեկավարում էր գործողությունը դիմացից գնալով, մնացյալին ետև թողած… Ու նման բազում օրինակներ կան , ինչե՞ր եք խոսում , ո՞նց կարելի է։
Այսօր «Երևան Էքսպո» ցուցասրահում (Մերգելյան ինստիտուտի տարածքում) տեղի ունեցավ «EXPO BEAUTY 2015» 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությունը:
Թուրքիայի արևելքում խոշոր ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 11 ուսանող, ևս 6 մարդ տուժել է, հայտնում է Dogan գործակալությունը:
Հաջորդ տարվա հունվարից Հայաստանում գործող մի քանի խոշոր ընկերություններում օպտիմալացման գործընթաց Է սպասվում, որի հետևանքով բազմաթիվ աշխատողներ կարող են ազատվել աշխատանքից։ Թե որքան մարդ կմնա գործազուրկ, հայտնի չէ:
Մեր իշխանական աղբյուրը, որը մի քանի տեղամաս հանրաքվեի օրը պահել էր իր «կանտրոլի» տակ, «բողոքեց» ընդդիմությունից։ Ասաց, որ իրենք անակնկալի են եկել այս անգամ դիմադրության չափ ու ձեւից, եւ «խաղեր տալը» նախորդ անգամների նման հեշտ չի եղել:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդա
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի համար տպագրվել 12 մլն 640 հազար քվեաթերթիկ։
Դեկտեմբերի 12-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի «Սնխի» կոչվող առվի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նկարահանված աղմկահարույց ֆիլմը ցուցադրելու «դաբրո» է ստացել։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը որոշվում է տվյալ ժամանակահատվածում ՌԴ Օրենբուրգի մարզում գազի գնից կախված:
Հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին երեկոյան զոհված ժամկետային զինծառայող Կարեն Գրիգորյանն Արարատի մարզի Մասիս քաղաքից էր:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: