
Նախկին հեռուստալրագրող Տիգրան Ղալեչյանն օգնության կարիք ունի. panorama.am

Նախկին հեռուստալրագրող 32-ամյա Տիգրան Ղալեչյանի մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ: Քիմիաթերապիայի առաջին կուրսը ստացել է Երևանում, հետագա բուժումը, ոսկրածուծի փոխպատվաստումը պետք է իրականացվի արտերկրում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Տիգրանը:
Հիվանդությունը հայտնաբերվել է հոկտեմբերի 29-ին, հոկտեմբերի 30-ին տեղափոխվել է հիվանդանոց, ստացել քիմիաթերապիայի մեկ կուրս: Դեկտեմբերի 5-ին Տիգրանը դուրս է գրվել, իսկ առաջիկա շաբաթվա վերջին արդեն պետք է գնա Սանկտ-Պետերբուրգ կամ Գերմանիա՝ բուժումը շարունակելու համար:
«Այն բուժումը, որ անհրաժեշտ է, Հայաստանում չի կատարվում: Անհրաժեշտ է քիմաթերապիայի ևս երեք-չորս կուրս, եթե գտնվի դոնոր, ինձ թվում է կգտնվի, նաև ոսկրածուծի փոխպատվաստում կանեն»,- ասաց Տիգրանը:
Սանկտ Պետերբուրգում բուժման կուրսը՝ քիմիաթերապիա (ամեն մի կուրսն արժե 10 հազար դոլար) և ոսկրածուծի փոխպատվաստում, արժի 150 հազար դոլար:
Բուժման կուրսն անցնելուց հետո Տիգրանը լիովին կառողջանա: Նա երիտասարդ է, բազում նպատակներ ու ծրագրեր ունի:
Նրանք, ովքեր կցանկանան օգնել Տիգրանին, կարող են գումար փոխանցել այս հաշվհամարին`
ՎՏԲ-Հայաստան, 16048234929900: