Առանց ջրի աշխատող ֆիտոսաունան կարելի է տեղադրել ցանկացած բնակարանում

«EXPO BEAUTY 2015» ցուցահանդեսին ներկայացված էր բուժիչ խոտերով աշխատող ֆիտոսաունա, որը կարելի է տեղադրել ցանկացած բնակարանում, որովհետև աշխատում է առանց ջրի: Մարմինը տեղավորվում է սաունայի մեջ, իսկ գլուխը մնում է դրսում: Ֆիտոսաունայի ստեղծող Հակոբ Թութունջյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ պետք է մուտք անել մարմնի ջերմաստիճանը, իսկ սարքն ավտոմատ կերպով կկարգավորի տաքությունը.

«15-20 րոպե գոլորշի է արձակում, ոչ թե ջուր: Գոլորշի արտադրող գեներատորն էլեկտրական է և աշխատում է 220 վոլտով: Հետաքրքրվողները շատ են, բայց դեռևս երկու պատվեր է եղել: Այն բուժիչ է և շատ օգտակար մարդու համար»:

Ֆիտոսաունայի արժեքը 800.000 դրամ է, այն պատրաստված է լորենու փայտից:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս