Բաժիններ՝

Որդին դանակահարել է հորը, ով օտար աղջիկների հետ հարաբերություններ է ունեցել

Դատարան է ուղարկվել դանակահարության դեպքով հարուցված քրեական գործը: 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հոր կողմից օտար աղջիկների հետ ունեցած հարաբերություններին վերջ դնելու հարցի շուրջ բնակարանում ծագած վիճաբանության ժամանակ ձեռքին եղած խոհանոցային դանակով դիտավորյալ մեկ անգամ հարվածել է նրան` որովայնի ձախ կեսի առաջնային մակերեսի ծակած-կտրած, որովայնի խոռոչ թափանցող, լյարդի և կլոր կապանի վնասումով վերքի ձևով նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ որպես կյանքին վտանգ սպառնացող:

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս