Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանն այցելել է 24 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 24 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է Փաշինյանը:

«Երեկ կեսգիշերին մոտ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցի Հայկ Կյուրեղյանին, ով արդեն 24 օր հացադուլի մեջ է:

Հայկը ֆիզիկապես հյուծված էր, հոգեպես ամուր: Պետք է ամեն ինչ անել, որ նա օր առաջ դադարեցնի հացադուլը»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը 24 օր է հացադուլ է հայտարարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031