Բաժիններ՝

«EXPO Beauty 2015» ամենամյա ցուցահանդեսում ներկայացված են մեծ թվով տեղական արտադրողնեը

Այսօր «Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ LOGOS EXPO ցուցահանդեսային ընկերության կողմից կազմակերպված տարվա ամենագեղեցիկ ցուցահանդեսը՝ «EXPO Beauty 2015»-ը:

«EXPO Beauty 2015» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, ի տարբերություն այլ համանման միջոցառումների, ընդգրկում է անհամեմատ մեծ թվով նպատակային լսարան:

Ավանդական «EXPO Beauty 2015» ցուցահանդեսը հագեցած է գործնական և մրցութային միջոցառումներով, այդ թվում՝ «Miss EXPO Beauty 2015» մրցույթը, հագուստի ցուցադրություն, վարպետության դասեր, ֆոտոմրցույթներ:

Ցուցահանդեսի նպատակն է՝ ապրանքների և ծառայությունների ներկայացումը, ֆիրմաների գովազդային և իմիջային ձևավորումը, նոր գործնական հարաբերությունների հաստատումը:

Կարդացեք նաև

Ցուցահանդեսն ունի հիմնական թեմատիկ բաժիններ, որն ընդգրկում է բուժական և դեկորատիվ կոսմետիկա, պարֆյումերիա, մարմնի և մազերի խնամքի ապրանքատեսակներ և պարագաներ, հիգիենայի միջոցներ, գեղեցկության սրահներ և ֆիթնես-ակումբներ, ՍՊԱ կենտրոններ, ոսկերչական զարդեր, հարսանեկան զգեստներ և պարագաներ, բիժուտերիա, դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ, հագուստ և կոշիկ, թեմատիկ տպագրություններ, ամսագրեր և այլն:

Ցուցահանդեսին մասնակցում են արտադրողներ, կոսմետոլոգիական կլինիկաներ, սրահներ, էլիտար խանութներ, տեղական և արտասահմանյան ընկերություններ, տպագրություններ և այլն:

168.am-ը տեղում հանդիպեց ու զրուցեց հայրենական արտադրության մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

«Կորիզ» բրենդը ներկայացնող տաղավարում ընկերության ներկայացուցիչ Հասմիկ Դինքչյանը մեզ հետ զրույցում ծանոթացրեց ապրանքատեսակին՝ տեղեկացնելով, որ ամբողջ աշխարհում ընդունված է խաղողակորիզի յուղը համարել առողջության, երիտասարդացման և գեղեցկության դեղատոմս. «Մենք ներկայացնում ենք չռաֆինացված և սառը մամլման շնորհիվ ստացված խաղողի կորիզի ձեթ, որ շատ օգտակար է առօրյա կյանքում օգտագործելու համար: Ընդ որում, այն կարելի է օգտագործել մի քանի նպատակների համար, ինչպես՝ բուժական, այնպես էլ՝ սննդային աղցանների համար: Ձեթը պարունակում է մեծ թվով վիտամիններ: Մենք ներկայացնում ենք նաև խաղողի կորիզն աղացած վիճակում, որը հիանալիորեն փոխարինում է սուրճին, կարգավորում է ճնշման խնդիրները, խոլեստերինի պարունակությունն արյան մեջ, օգտակար է շաքարախտով հիվանդների համար, և այլն»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Հասմիկ Դինքչյանը:

«Beauty products» ընկերության հիմնադիր տնօրեն Շանթ Սայալյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացնելով իր առաջարկած ապրանքատեսակը՝ ասաց. «Մենք արտադրում ենք բնական կոսմետիկա՝ սկսած յուղերի արտադրությունից, որում օգտագործվում է միայն տեղական չորացված ծաղկային հումքը, մինչև օճառներ, որում չկան գունային և հոտային արհեստական հավելումներ, ինչպես նաև՝ նույն հումքից պատրաստված ծաղկային շամպուններ: Մեր ապրանքատեսակը կարելի է գտնել Հայաստանում գործող դեղատներում և դեղատնային ցանցերում: Ուրախալի է, որ շուտով «Beauty products»ի ապրանքատեսակները կարտահանվեն նաև Վրաստան և Ռուսաստան»:

LOGOS EXPO կենտրոնն առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկեությունն է Հայաստանում, որը գործում է 1999-ից և համարվում է առաջատար՝ արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում: Օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային բիզնեսի փորձն ու նվաճումները, LOGOS EXPO ցուցահանդեսային ընկերությունն ամեն տարի անցկացնում է մասնագիտացված ցուցահանդեսներ:

Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա դեկտեմբերի 14-ին՝ «Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում, որը գտնվում է Մերգելյան ինստիտուտում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս