Բաժիններ՝

Վթար Բագրատաշեն գյուղի մոտակայքում

Դեկտեմբերի 12-ին, ժամը 13.17-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-6 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածի 27-րդ կմ-ում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 35 TO 596 պետհամարանիշի (վարորդ Ռ. Ս. 1994 թ. ծնվ.) և «Ֆոլկվագեն Վենտո» մակնիշի 33 SU 857 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ Կ. Զ. 1986 թ. ծնվ.), ինչի հետևանքով «Ֆոլկվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան հրդեհվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Ս.-ը, Կ. Ղ.-ը և «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ը (1986 թ. ծնվ.) հոսպիտալացվել են Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.45-ին, մարվել ժամը 13.55-ին:

Հրշեջ-փրկարարներն անջատել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս