Բաժիններ՝

Պատահարներ Երևանում

Հուլիսի 27-ին, ժամը 09.30-ին, «Կիա-Սորենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թունելի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***

Հուլիսի 24-ին, ժամը 18.00-ին, «Նամի» մակնիշի մոտոցիկլը Երևանի Սարալանջ փողոցի թունելի մոտակայքում կողաշրջվել է:
Հուլիսի 27-ին վարորդը վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

***
Հուլիսի 27-ին, ժամը 12.20-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի-Կոլտ» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս