Բաժիններ՝

«Ես Արսինե Խանջյանին չէի ճանաչում, դրա համար ասացի՝ բարի գիշեր». Պարույր Հայրիկյան

«Երբ խոսում ենք խաղաղ հանգուցալուծումից, պետք է հասկանանք, որ իշխանությունները փակուղային վիճակի առաջ են կանգնած: Խաղաղ ելք հնարավոր է միայն իշխանությունների հրաժարականի դեպքում: Մյուս դեպքում, լավագույն դեպքում պետք է լինի այն, ինչ եղավ՝ վիրավորել, ձերբակալել կամ դատապարտել երկար տարիների ազատազրկման: Բարեբախտաբար, իշխանությունները նաև հասկանում են, որ իրենց համար վնասակար է մարդ սպանելը»,- այս կարծիքին է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչած քննադատություններին, որոնք հնչեցին ցուցարարներին տուն գնալու կոչեր անելուց հետո, նա պատասխանեց.

«Հիմա դուք կարո՞ղ եք նշել այս օրերում մի դեպք, երբ վերջում չեն ասում՝ բարի գիշեր: Օրինակ՝ երեկ ինչ էին ասում ու ինչով ավարտեցին: Կա Ալեք Ենիգոմշյանի ելույթը տվյալ պահի մասին: Մենք տեղում քննարկել ենք, որոշել ենք հաջորդ օրվա ժամը, Ալբերտ Բաղդասարյանն ինձ ասել է՝ դու կարո՞ղ ես մատուցել դա, պատասխանել եմ՝ այո:

Միակ բանը, որ այնտեղ Արսինեն կար, եկել էր՝ խոսելու, ես նրան չէի ճանաչում, իսկ մենք պայմանավորվել էինք, որ մեզնից դուրս ոչ ոք չպետք է խոսի, որպեսզի սխալ ճանապարհով չտանի: Արսինեի ելույթ ունենալու հանգամանքը ես պետք է իմանայի նախապես ու չասեի՝ բարի գիշեր: Մնացած ամեն ինչը եղել է ըստ պայմանավորվածության: Բայց սադրիչներ ամեն տեղ կան: Ես նաև գիտեմ, որ ավելի, քան որևէ մեկը, ունեմ հակառակորդներ: Սա այն զանգվածի շարունակությունն է, որ ասում են՝ Հայրիկյանն իր վրա կրակեց»:

Նրա խոսքով՝ մարդիկ կան, որոնք փորձում են որևէ ամբիոն դարձնել իրենց կուսակցական դուքանը.

«Տեսեք՝ ես այդ խորհրդում եմ, բայց ԱԻՄ-ից, ինձնից բացի, ոչ ոք չկա: Այնտեղ այլ կուսակցությունից երեք հոգի կան ու փորձում են իրենց դուքանը դարձնել: Հայրիկյանի ներկայությամբ ինչպե՞ս իրենք իրենց դուքանը դարձնեն, պետք է մի ապուշություն դուրս տան, դերասանություն անեն, ու ես դրան հանգիստ եմ վերաբերվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս